Յուրահատուկ մոլեկուլները կարող են փրկել լյարդի ճարպային հիվանդությունից

11:57   5 փետրվարի, 2019

Hebrew University of Jerusalem-ի (Իսրայել) գիտնականները 27 նոր մոլեկուլ են հայտնաբերել, որոնք կարող են դրվել լյարդի ճարպային հիվանդության նոր թերապիայի եւ վերքերի աապաքինմանը նպաստող միջոցների հիմքում:

Գիտնականները 1,56 մլն մոլեկուլի բազայից ընտրել են գրեթե 3 տասնյակ մոլեկուլ, որոնք ակտիվացրել են դելտա-PPAR-ը (դելտա-ռեցեպտոր, որին ակտիվացնում է պերոկսիսոմային պրոլիֆերատորը): Այս սպիտակուցն արդեն կապել էին լյարդի ճարպային հիվանդության (լյարդի քաղցկեղի զարգացման առաջատար պատճառն է) եւ օրգանիզմի վերականգնողական պրոցեսների հետ: Դելտա-PPAR-ը մկանային բջիջներին ստիպում է ավելի շատ ճարպ այրել՝ միաժամանակ մեծացնելով դիմացկունության ցուցանիշները եւ պահպանելով բարեկազմ կազմվածքը:

Գիտնականները ցանկանում են առաջիկայում փորձեր անցկացնել եւ հասկանալ՝ այս մոլեկուլներն արդյոք կկարողանան արագացնել վերքերի ապաքինման պրոցեսը եւ կանխել երիկամների համար թունավոր ռեակցիաները:

Նախնական գնահատմամբ՝ 27 մոլեկուլից 21-ը հաստատապես դեղագործության համար հաջող լինելու պոտենցիալ ունի, հատկապես լյարդի ճարպային հիվանդության բուժման մեջ: Սակայն դեռեւս դժվար է ասել, թե դրանք երբ կկարողանան մտնել բժշկական պրակտիկայի մեջ:



© NEWS.am Medicine