Հեռուստացույց դիտելը կարող է աղիքների քաղցկեղի հանգեցնել. հետազոտություն

21:27   6 փետրվարի, 2019

Հեռուստացույցի առջեւ երկար ժամանակ անցկացնող երիտասարդների մոտ աղիքների քաղցկեղի զարգացման վտանգը մեծանում է մինչեւ 50 տարեկանը: Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են JNCI Cancer Spectrum-ում:

50 տարեկանից ցածր մարդկանց մոտ կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացությունը վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել է: Ընդ որում տարեցները սկել են ավելի հազվադեպ տառապել այդ հիվանդությունից: Ավելի երիտասարդ տարքիում նորագոյացությունները այլ մոլեկուլյար հատկություններ ունեն, ինչի պատճառով ավելի ագրեսիվ են լինում: Դրանք հիմնականում զարգացման ուշ փուլերում են հայտնաբերվում, ինչը մահացության բարձրացման է հանգեցնում:

Մասնագետները վերլուծել են Nurses' Health Study II երկարատեւ հետազոտության ընթացքում ստացված 89 278 կանանց տվյալները: Նրանք գնատահել են, թե որքան ժամանակ են կանայք նստած վիճակում անցկացրել: Երկու տասնամյակ տեւած հետազոտության ընթացքում երիտասարդ տարիքում կոլորեկտալ քաղցկեղի 118 դեպք է հայտնաբերվել:

Պարզվել է, որ օրական մեկ ժամից ավել հեռուստացույց դիտելը հիվանդության վտանգը 12 տոկոսով մեծացնում է, իսկ երկու ժամից ավել՝ 70 տոկոսով:

Հետաքրքիր է, որ այս կապի վրա չեն ազդում մարմնի զանգվածի ինդեքսը եւ ֆիզիկական վարժությունները, ինչը մատնանշում է, որ սակավաշարժ  կենսակերպը վստահորեն կարելի է քաղցկեղի զարգացման առանձին գործոն անվանել:



© NEWS.am Medicine