Միայնակ տղամարդիկ քրտինքի հոտով գրավում են կանանց. գիտնականներ

17:43   6 փետրվարի, 2019

Ուժեղ սեռի միայնակ ներկայացուցիչներն ի տարբերություն ամուսնացած տղամարդկանց քրտինքով են բուրում: Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով  Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հետազոտությանը:

Ավստրալիայի Մաքուորի համալսարանի գիտնականները փորձին ներգրավել են 82 հետերոսեքսուալ կանանց, որոնք պետք է հոտ քաշեին միայնակ եւ ամուսնացած տղամարդկանց թեւատակերից: Ըստ կանանց, ամենագարշահոտը 18-35 տարեկան տղամարդկանց մարմիններն էին:

Մինչդեռ տհաճ հոտի պատճառը բոլորովին էլ վատ հիգիենան չէ: Պարզվել է, որ միայնակ տղամարդկանց օրգանիզմը ավելի շատ տեստոստերոն հորմոն է արտադրում, որն էլ պատասխանատու  է մարմնի յուհատաուկ հոտի համար:

Հետաքրքիր է, որ փորձին մասնակցող կանայք, չնայած քրտինքի սուր հոտին, միայնակ տղամարդկանց ամուսնացածներից ավելի գրավիչ են համարել: Դա նշանակում է, որ տեստոստերոնի մեծ քանակությունն իսկապես գրավում է թույլ սեռին:



© NEWS.am Medicine