Կնոջ ականջը հեռացրել են, քանի որ բուժող բժիշկը 5 տարի մաշկի քաղցկեղը շփոթել է գորտնուկի հետ (ֆոտո)

10:53   7 փետրվարի, 2019
43-ամյա Անտեյա Սմիթը դարձել է բժշկի չիմացության զոհը, որը 5 տարի չի կարողացել մաշկի քաղցկեղը գորտնուկից տարբերել: The Daily Mail-ը հայտնում է, որ ընդհանուր պրակտիկայի բժշկի անփութության պատճառով կինն արդյունքում զրկվել է ականջից եւ հիմա ստիպված է հատուկ պրոթեզ կրել:

Ամեն ինչ սկսվել է ոչ մեծ կոշտացումից, որն արդյունքում սեւ-դարչնագույն ուռուցքի տեսքով տարածվել է ամբող ականջի վրա: 2015 թվականին կատարված բիոպսիայով հայտնաբերվել է երրորդ փուլում գտնվող մելանոմա: Անտեյան ստիպված էր 2 վիրահատության ենթարկվել եւ ստանալ ճառագայթային թերապիայի 32 սեանս:

Երրոդ փուլում գտնվող մելանոմայի դեպքում ապրելիությունը կազմում է 5 տարի: Անտեյան նշում է, որ սխալ ախտորոշման պատճառով ինքը բուժման համար անհրաժեշտ թանկարժեք ժամանակ է կորցրել: «Բժիշկները զարմացած էին, որ քաղցկեղը իմ ուղեղ չէր տարածվել»,- նշել է նա:

Վիրաբուժական ճանապարհով հեռացրել են կնոջ արտաքին եւ ներքին ականջը, ավշահանգույցները, թքագեղձերը եւ քունքոսկրի մի մասը: Վերքը փակելու համար վիրաբույժներն օգտագործել են Անտեայի աջ ոտքի եւ ազդրի մաշկը: Կնոջ համար բուժումը հեշտ չի եղել՝ նա սարսափելի նիհարել է: Դրանից բացի, հավասարակշռությունը պահպանելու խնդիր ունի եւ բերանի մեջ մշտական չորություն:

Կինը վախենում է քաղցկեղի կրկնվելուց եւ աշխատում է օրը լիարժեք ապրել: «Ես գիտակցում եմ, որ հնարավոր է՝ չտեսնեմ, թե երեխաներս ինչպես են ամուսնանում»,- խոստովանում է նա:

Source: The Daily Mail

Photos: Kennedy News and Media



© NEWS.am Medicine