Ողբերգական պատմություն. բժիշկները առողջ կնոջն ասել են, որ քաղցկեղ ունի եւ հեռացրել են նրա երկու երիկամները

14:45   7 փետրվարի, 2019

Կոլորադո նահանգից 73-ամյա Լինդա Վուլիի հետ ողբերգական պատմություն է տեղի ունեցել: The Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկները նրան սխալ ախտորոշում են տվել՝ քաղցկեղ եւ հեռացրել նրա երկու երիկամները: Կինն 8 ամիս անց մահացել է՝ այդպես էլ չսպասելով փոխպատվաստման իր հերթին:

«Երիկամի հավանական քաղցկեղ» ախտորոշումը Լինդային տվել էին Կոլորադոյի համալսարանի համալսարանում 2018 թվականի մարտին, իսկ մայիսին երկու օրգանների հեռացման վիրահատություն էր կատարվել: Մինչդեռ վիրահատությունից հետո արված բիոպսիան քաղցկեղային բջիջներ չէր հայտնաբերել: Բժիշկներն ընդունել էին իրենց սխալը, սակայն չափազանց ուշ էր:

Լինդան երիկամների փոխպատվաստման հերթում էր գրանցվել, սակայն տվյալ վիրահատությանը սովորաբար պետք է 7-10 տարի սպասել: Բացի այդ տարեցներին շատ հազվադեպ են հերթի սկզբում գրանցում: Կինը ստիպված է եղել շաբաթը երեք անգամ 4-ժամյա դիալիզ անցնել:

Դեռ անցյալ տարի Լինդան փաստաբան էր վարձել հիվանդանոցին դատի տալու համար: Սակայն կնոջ օրգանիզմը չէր դիմացել հետվիրահատական ծանր շրջանին եւ Լինդան մահացել էր՝ այդպես էլ չհասցնելով վիրահատվել:



© NEWS.am Medicine