Սինթետիկ կանաբիսը կարող է կասեցնել կոլորեկտալ քաղցկեղի աճը

16:00   7 փետրվարի, 2019

Սինթետիկ կանաբիսը կարող է կասեցնել կոլորեկտալ քաղցկեղի աճը: Այս մասին նշված է Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:

Հետազոտողները թեստավորել են կանաբիսի մի քանի սինթետիկ եւ բնական միացություններ: Պարզվել է, որ ի տարբերություն բնական կանեփի՝ մարիխուանայի 10 սինթետիկ միացություններ կարող են դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը: Մյուս կողմից՝ հետազոտությամբ չի ապացուցվում, որ մարիխուանան կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման համար: Մինչդեռ, գիտնականները նշում են, որ կանաբիսի որոշ միացություններ կարող են կիրառվել կոլորեկտալ քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման մեջ:

Այսօրվա դրությամբ՝ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել կանաբիդիոլներին (CBD, ջղակծկումների դեպքում) եւ տետրահիդրոկանաբինոլին (THC, քիմիաթերապիայի հետեւանքով սրտխառնոցի բուժման համար):



© NEWS.am Medicine