40 աղջկա հետ կենակցած տղան խոստովանել է, որ իր սեռական օրգանները երբեք չի լվացել

23:48   7 փետրվարի, 2019

Զակ անունով 24-ամյա տղան պնդում է, որ սեռական կյանքով է ապրում արդեն մի քանի տարի եւ այդ տարիներին կենակցել է 40 աղջկա հետ, սակայն մինչեւ վերջերս չգիտեր, որ սեռական օրգաններն անհրաժեշտ է լվանալ, այն էլ՝ պարբերաբար:

Զակը դիմել է The Sex Clinic շոուի մասնագետներին՝ գանգատվելով, որ վերջին սեռական գործողության ժամանակ առնանդամը «դավաճանել» է, եւ ինքը չի կարողացել օրգազմի հասնել: Տղային նաեւ արդեն 6 ամիս շարունակ անհանգստացրել է սեռական օրգանների շրջանում տհաճ զգացողությունը եւ գրգռվածությունը, ինչպես նաեւ տհաճ հոտը: Զակը նաեւ նշել է, որ ծայրային թլիպը չափազանց զգայուն է դարձել եւ ասես իր առնանդամը սեղմել է: Նա անգամ ենթադրել է, թե առնանդամը շարունակել է մեծանալ, իսկ ծայրային թլիպը չի աճել, եւ հենց դա էր իր տարօրինակ զգացողությունների պատճառը:

Զակին զննած բժիշկ Նաոմին զարմանքով հայտնաբերել է, որ նրա առնանդամի գլխիկի վրա հավաքվել է ահռելի քանակությամբ սմեգմա՝ մաշկի մեռած բջիջների, ճարպի եւ խոնավության խառնուրդ: Ավելին՝ տղայի մոտ առկա էր հիվանդությունների մի ամբողջ փունջ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:

Զարմացած բժիշկը, տեսնելով, թե ինչ վիճակում են Զակի սեռական օրգանները եւ որքան ուժեղ հոտ էին արձակում, հարցրել է, թե որքան հաճախ է լվացվել: Տղան խոստովանել է, որ երբեմն լվացել է ամորձապարկը, բայց չգիտեր, որ անհրաժեշտ է մաքրել նաեւ առնանդամի գլխիկը՝ հետ քաշելով ծայրային թլիպը:

Հեռուստաշոուից հետո Զակը տուն է գնացել պարզագույն խորհրդով՝ պարբերաբար լողանալ:



© NEWS.am Medicine