ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մեկ տարում կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ աճել է՝ 82 596 ընդդեմ 25 863-ի

10:43   8 փետրվարի, 2019

2018 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում  գրանցվել է կարմրուկի 82 596 դեպք, 2017-ին կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ պակաս էր՝ 25 863, իսկ 2016-ին՝ 15 անգամ՝ ընդամենը 5273 դեպք: Այս մասին հաղորդվում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի կայքում:

ԱՀԿ տեղեկություններով՝ եվրոպական տարածաշրջանում այսօր կարմրուկի դեմ ավելի շատ երեխա է պատվաստվում, քան նախինում երբեւէ, բայց պատվաստման ցուցանիշներն անհավասարաչափ են բաշխվում թե՛ երկրների միջեւ, թե՛ երկրների սահմաններում, այս պատճառով մեծ թվով չպատվաստվածներ ունեցող վայրեր են մնում, որտեղ կարմրուկն ակտիվորեն տարածվում է:

2018 թվականին կարմրուկի հետեւանքով մահացել է եվրոպական տարածաշրջանի 72 բնակիչ: Երկրների ամենամսյա հաշվետվությունների համաձայն՝ տարածաշրջանի 53 երկրից 47-ում մեկ տարում կարմրուկով է վարակվել 82 596 մարդ: Սա ընթացիկ տասնամյակի համար ռեկորդային թիվ է:

Հայտնի է, որ 2018 թվականին կարմրուկով հիվանդանալու կտրուկ աճին նախորդել է 2017 թվականին եվրոպական տարածաշրջանում հակակարմրուկային պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ռեկորդային բարձր ցուցաիշին՝ 90 տոկոսին հասնելը:

«Ստացած տվյալները ցույց են տալիս ոչ միայն տարածաշրջանային մակարդակով իմունացման բացառիկ մեծ ընդգրկումը, այլ նաեւ կարմրուկով հիվանդացածների եւ մահացածների ռեկորդային թիվը: Սա նշանակում է, որ տեղական մակարդակով իմունացման մեջ ճեղքերը վիրուսի համար սողանցք են թողնում»,- նշել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ժուժաննա Յակաբը:

ԱՀԿ հաշվետվության մեջ նշված են նաեւ եվրոպական տարածաշրջանի այն երկրները, որոնք մտել են առավել մեծ թվով հիվանդներ ունեցող երկրների տասնյակի մեջ: Հակավարկանիշում 53 218 մարդ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրել է Ուկրաինան: Այնուհետեւ ցուցակում հաջորդում են՝



© NEWS.am Medicine