Ջրծաղիկի պատճառով 3-ամյա աղջկա մոտ գլխուղեղի կաթված է առաջացել (ֆոտո)

14:06   8 փետրվարի, 2019

Ուելսից 3-ամյա Լոտտի Էվանսի մոտ ջրծաղիկի պատճառով գլխուղեղի կաթված է առաջացել. տարածված մանկական հիվանդության վիրուսի պատճառով աղջկա գլխուղեղում անոթները նեղացել են, ինչը արյան մատակարարման խանգարման եւ կաթվածի է հանգեցրել:

Այդ օրը Լոտտին ընտանիքի հետ ավտոմոբիլային թրեյլերների հատուկ պարկ էր գնացել: Անսպասելիորեն աղջիկն անկարգ էր դարձել, ջղային, իսկ հետո դադարել էր քայլել: Ծնողները նրան մոտակա հիվանդանոց էին հասցրել եւ սկզբում բժիշկները կարծել էին, որ նրա մոտ Բելլայի կաթված է՝ դեմքի մկանների ժամանակավոր խանգարում: Սակայն հետագայում հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխայի ուղեղի մի մասը զրկված է արյան մատակարարումից, այսինքն Լոտտիի մոտ լիարժեք կաթված էր տեղի ունեցել:

Բժիշկները նրա հարազատներին զգուշացրել էին, որ աղջիկը հավանաբար այլեւս չի կարողանա խոսել եւ քայլել:

Աղջկան Լիվերպուլի մանկական հոսպիտալ էին տեղափոխել: Այդտեղ արդեն պարզ էր դարձել, որ երեխայի օրգանիզմը վերականգնման համար մեծ ներուժ ունի եւ աղջիկը սկսել էր աստիճանաբար ապաքինվել:

Այժմ՝ երկու տարի անց, Լոտտին ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից. Նրա մարմինն այժմ լիովին վերահսկելի է եւ աղջիկը նորից սսկսել է խոսել, չնայած այն փաստին,որ առաջին կաթվածից որոշ ժամանակ անց երկրորդ կաթվածն էր ստացել:

Բժիշկները նշում են, որ  հազվագյուտ դեպքերում ջրծաղկի վիրուսի կողմնակի ազդեցություններից մեկը կարող է կաթվածը լինել: Սովորաբար ջրծաղիկը ախտահարում է գլխուղեղեի խոշոր արյունատար անոթները եւ բորբոքումներ է առաջացնում: Այդ անոթները կարող ենս սպիներով պատվել, ինչի հետեւանքով ուղեղ մատակարարվող արյան հոսքը կարող է նվազել եւ հենց այդ պատճառով կարող է կաթված առաջանալ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ  ամենից հաճախ կաթվածը երեխաներին սպառնում է ջրծաղկի վիրուսով վարակվելուց 6 ամիս անց: Այդքան վաղ տարիքում ստացած կաթվածը կարող է մշատական հաշմանդամություն, այդ թվում կաթվածահարում եւ ջղաձգային նոպաներ առաջացնել՝ կախված նրանից, թե որ արյունատար անոթներ են տուժել:



© NEWS.am Medicine