Միկրոասեղով կապսուլան ինսուլինը կներարկի անմիջապես ստամոքսի մեջ

16:40   10 փետրվարի, 2019

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները մշակել են նոր մեթոդ օրգանիզմում ինսուլին ներարկելու համար: Միկրոասեղով հատուկ կապսուլան կներարկի ինսուլինը ստամոքսի լորձաթաղանթի միջով:

Կապսուլան պատրաստված է բիոքայքայվող պոլիմերից եւ իր չափերով հապալասի հատիկից մեծ չէ: Կապսուլայում միկրոասեղ է գտնվում, որի ծայրը պատրաստված է լիոֆիլիզացված ինսուլիսից, ինչպես նաեւ կա սեղմված զսպանակ՝ շաքարավազի դիսկով ամրացված:

Ստամոքսաթթվի մեջ ներծծվելու ժամանակ զսպանակն ուղղվում է եւ դուրս մղում միկրոասեղը ստամոքսի լորձաթաղանթի մեջ: Այդ պարզ գործողությունից հետո ինսուլինը սկսում է ներծծվել արյունատար համակարգում, իսկ կապսուլան անցնում է մարսողական տրակտի միջով: Ընդհանուր առմամբ, ողջ գործընթացը տեւում է մեկ ժամ:

Փորձարկումներն արդեն հաջողությամբ անցկացվել են խոզերի վրա: Ընդ որում՝ հետազոտողները խոզերի մոտ չեն նկատել ստամոքսի ցավ կամ այդ օրգանի վնասվածքներ:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Science գիտական պարբերականում:



© NEWS.am Medicine