Ողբերգական դեպք. Պացիենտը մահացել է նրա մարմնի մեջ մոռացված վիրաբուժական սպունգի պատճառով

19:32   9 փետրվարի, 2019

Քալիֆորնայում պացիենտը, ում անունը չի հրապարակվում, մահացել է այն պատճառով, որ վիրահատությունից հետո նրա մարմնի մեջ են մոռացել վիրաբուժական սպունգը:

Տղամարդը ենթարկվել է փորի ստորին հատվածում խցանված արյունատար անոթի անցանելիության վիրահատության: Սա բավականին վտանգավոր եւ բարդ միջամտություն է, սակայն պացիենտի համար ճակատագրական է եղել ամենեւին ոչ բուն վիրահատությունը, այլ վիրաբուժական սպունգը, որը Mercy Medical Center Redding-ի վիրաբույժները մոռացել են նրա մեջ:

Պացիենտի մարմնի մեջ մնացած սպունգն առաջացրել է որովայնային խոռոչի ինֆեկցիա, եւ նա վիրահատությունից 10 օր հետո ինֆեկցիայի հետեւանքով մահանալուց առաջ սրտի նոպա է տարել:

Կալիֆոռնիայի առողջապահության դեպարտամենտը կարծում է, որ այս պացիենտի մահվան համար մեղավոր է ամբողջ վիրաբուժական խումբը, որը վիրահատությանը մասնակցել է. նրանց բոլորին սպառնում է լինցենզիայից զրկում:

Հետաքրքիր է, որ վիրահատությունների ժամանակ վիրաբուժական սպունգները բավականին հաճախ են մոռանում պացիենտների մարմնի մեջ: Այս սպունգները անչափ կարեւոր են վիրահատության ընթացքում՝ դրանց միջոցով վիրահատության անցկացման տեղում հավաքում են ավելորդ արյունը եւ այլ հեղուկները:



© NEWS.am Medicine