Ինչպե՞ս է քաշն ազդում մարդու կյանքի տեւողության վրա

17:13   11 փետրվարի, 2019

Առավելագույնս երկար ապրելու եւ միեւնույն ժամանակ առողջ մնալու համար տղամարդկանց համար կարեւոր է պատշաճ մակարդակում պահել ֆիզիկական ակտիվությունը, իսկ կանանց համար՝ նորմալ քաշ ունենալ: Այս մասին ասվում է Journal of Epidemiology & Community-ում հրապարակված նոր հետազոտությունում:

Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 60 տարեկանից բարձր 8000 տղամարդկանց եւ կանանց տվյալները եւ պարզել, որ քաշը տարբեր կերպ է ազդում մարդկանց կյանքի տեւողության վրա. կանաց համար այն ավելի կարեւոր դեր ունի, քան տղամարդկանց:

Ըստ գիտնականների՝ երկար ապրելու համար կանայք պետք է ողջ գիտակցական կյանքի ընթացքում հետեւեն իրենց քաշին՝ սկսած սեռական հասունացման ավարտի եւ հորմոնալ ֆոնի կայունացման պահից: Եթե 20 տարեկանից կանայք քաշ չեն հավաքում, ապա ավելի հավանական է, որ նրանք մինչեւ խոր ծերություն կապրեն, քան նրանք, ում չի հաջողվում պահպանել կազմվածքը, նշում են մասնագետները:

Հետազոտողների խոսքով՝ աշխարհում տղամարդկանց եւ կանանց շրջանում կարճատեւ կյանքի եւ վաղաժամ մահվան  գլխավոր պատճառը սրտանոթային հիվանդություններն են: Կանանց մոտ նման հիվանդությունների զարգացումը սվորաբար առաջանում է ավելորդ քաշից, որը կապված է չափից ավելի շատ ուտելու հետ: Տղամարդկանց դեպքում դրանք կապված են սակավաշարժության հետ:



© NEWS.am Medicine