Մարդու օրգանիզմում նախկինում անհայտ 2000 մանրէ են հայտնաբերել

15:20   12 փետրվարի, 2019

Եվրոպացի կենսաինֆորմատիկները սենսացիոն բացահայտում են արել. նրանք կարողացել են մարդու աղիքներում  նախկինում անհայտ ավելի քան 2000 մանրէների տեսակների հետքեր հայտնաբերել:

 Nature ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվում է, որ հայտնաբերված բակտերիաներից շատերը գտնվել են Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի շատ բնակիչների աղիքների միկրոֆլորայի նմուշներում: Ըստ գիտնականների՝ սա վկայում է այն մասին, որ Երկրի տարբեր տարածաշրջանների բնակիչների միկրոբիոտում տարբերությունների մակարդակը կարող է զգալիորեն թերագնահատվել:

Մինչդեռ մասնագետները նշում են, որ այս տարբերությունը հարկավոր է հաշվի առնել տարբեր հիվանդությունների տարածման վերլուծության ժամանակ, որոնք անմիջականորեն կապված են ստամոսքի եւ աղիքների միկրոֆլորայի վիճակի հետ:

Ընդհանուր առմամբ հետազոտության շրջանակում բրիտանացի գենետիկաբանները ուսումնասիրել եւ համեմատել են մետագենոմի 12 հազար նմուշ, ինչի արդյունքում հաջողվել է վերակառուցել բակտերիաների մոտ 40 հազար լիարժեք եւ եւս 52 հազար մասնակի գենոմներ: Այնուհետ միկրոֆլորայի մանրէների արդեն հայտնի ԴՆԹ նմուշների հետ համեմատական վերլուծություն է կատարվել, ինչն էլ օգնել է հայտանբերել նախկինում անհայտ մանրէները:

Հինքսթոնի (Բրիտանիա) Սանգերի համալսարանից Թրեւոր Լոուլին հույս է հայտնել, որ նման հետազոտությունները կօգնեն հասկանալ աղիքների եւ ստամոքսի տարբեր հիվանդությունների զարգացման մեխազնիմները:



© NEWS.am Medicine