Գիտնականները քաղցկեղի 7 հիմնական ախտանիշ են նշել

19:40   12 փետրվարի, 2019

Cancer Research UK ընկերության փորձագետները քաղցկեղի 7 հիմնական ախտանիշ են նշել:

Daily Express-ը հայտնում է, որ օնկոլոգիական հիվանդության զարգացման մասին կարող է վկայել առանց ակնհայտ պատճառների քաշի զգալի կորուստը: Ուշադրության արժանի են նաեւ հանկարծակի սուր ցավերը, հատկապես եթե դրանք շարունակական բնույթ ունեն: Դրանց առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել բժշկի:

Որովայնի փքվածության եւ այրոցի ախտանիշները նույնպես կարող են քաղցկեղի զարգացման մասին վկայել: Մի կողմից դրանք կարող են առաջանալ որոշակի մթերքների օգտագործումից: Սակայն եթե այդ ախտանիշները պարբերական բնույթ են կրում, ապա պետք է զգուշանալ:

Բժշկին դիմելու լուրջ առիթ են մարսողական տրակտի աշխատանքի  խանգարումները, ինչպես նաեւ կղանքում եւ մեզում արյան առկայությունը:

Մասնագետները նշում են, որ հիվանդության ժամանակին ախտորոշումը բազմակի մեծացնում է բուժման արդյունավետւթյունը՝ դրանով իսկ ավելացնելով կյանքի տեւողությունը:



© NEWS.am Medicine