Ինչու՞ է թղթից առաջացած կտրվածքն այդքան տհաճ եւ ուշ ապաքինվում

13:13   13 փետրվարի, 2019

Թղթի ծայրով առաջացած կտրվածքը շատ տհաճ է եւ ցավոտ, նաեւ կարծես թե ավելի ուշ է ապաքինվում, քան մյուս կտրվածքները: Ինչու՞: Կալիֆոռնիայի համալսարանից մաշկաբան բժիշկ Հեյլի Գոլդբախը պատասխանել է այս հարցին:

Ըստ մասնագետի՝ նյարդային վերջավորությունները հատկապես կենտրոնացած են շարժումների եւ զգայությունների հատվածներում՝(շրթունքներ, մատների ծայրեր): Այդ նյարդային վերջավորությունները հայտնի են որպես նոցիցեպտորներ եւ դրանք ուղեղին ազդակներ են ուղարկում մաշկին վնաս պատճառող երեւույթների մասին (չափազանց բարձր կամ ցածր ջերմաստիճան, քիմիական նյութեր):

Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու են ձեռքի կտրվածքներն այդքան ցավոտ. մատների ծայրերին շատ նյարդային վերջավորություններ կան:

Կտրվածքների ցավոտ լինելու եւս մեկ պատճառ կա. Դրանք դանդաղ են ապաքինվում եւ անընդհատ անհանգստացնում են, քանի որ մարդիկ ակտիվորեն օգտագործում են ձեռքերը եւ վերքը դժվար է մեկուսացնել:

Բացի այդ թուղթը շատ սուր եւ միաժամանակ քառթավոր ծայր ունի եւ դրանից առաջացած կտրվածքը հարթ չի լինի: Նաեւ պետք չէ մոռանալ, որ թուղթը պատրաստվում է փայտից եւ տարբեր մանրաթելերից, որոնք կարող են հայտնվել վերքի մեջ՝ խանգարելով նրա ապաքինմանը:

Ըստ մասնագետի, եթե վերքը խորն է, օրգանիզմը սկսում է արյունահոսությունը դադարեցնող թրոմբներ առաջացնել, այնուհետ այն պատվում է պաշտպանական շերտով: Թղթով կտրվածքների դեպքում նման բան չի առաջանում, այդ կտրվածքները սովորաբար բավականին խորն են լինում, ռեցեպտորները վնասելու համար, բայց նաեւ այդքան խորը չեն արյան մակարդելիության մեխանիզմ գործարկելու համար: Դա նշանակում է, որ մաշկին ավելի շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի վնասված հատվածը նոր բջիջներով փոխարինվի:



© NEWS.am Medicine