Ինչու՞ է պետք հիվանդությունների ժամանակ ավելի շատ քնել

19:08   13 փետրվարի, 2019

Երբ մարդ հիվանդ է, խորհուրդ են տալիս ավելի շատ քնել: Արդյո՞ք դա իսկապես օգնում է ավելի արագ ապաքինվել: Պարզվում է՝ այո:

Տյուբիգենի համալսարանի  գիտնականները պարզել են, որ քնած ժամանակ իմունային բջիջները վերածրագրավորվում են եւ այդպիսով ավելի արդյունավետ գործում. նրանք սկսում են ավելի լավ ճանաչել օրգանիզմի վարակված բջիջները եւ ոչնչացնել դրանք:

Օրգանիզմում իմունային բջիջները երկու ազդանշան են ստանում՝ աշխատանքն ակտիվանցնող եւ արգելակող: Երկրորդ տեսակի ազդանշանը խանգարում է Т բջիջներին միանալ վարակված բջիջներին եւ ոչնչացնել դրանք:

Անվտանգ ցիտոմեգալովիրուսով վարակված մարդկանց արյան լաբորատոր հետազոտությունների արդյունքում իմունային բջիների վրա ազդող 4 տեսակի նյութ է հայտանբերվել:

Այդ նյութերի թվում են եղել պրոստագլանդինները, որոնք Т բջիջներն այնպես են վերածրագրավորել, որ նրանք սկսել են մարմնի վարակված բջիջների միացմանը նպաստող ավելի քիչ սպիտակուցներ արտադրել:

Հետագա անալիզի եւ փորձերի ընթացքում պազրվել է, որ Т բջիջների ակտիվությունն արգելակող նյութերի մակարդակը նվազել է քնած ժամանակ: Հենց այդ պատճառով հիվանդությունների ժամանակ պետք է ջանալ ավելի շատ քնել:



© NEWS.am Medicine