5 երեխաների մայրը հրաժարվել է պատվաստել նրանց՝ համոզված, որ Հիսուսը կպաշտպանի նրանց (ֆոտո)

12:04   14 փետրվարի, 2019

5 երեխաների մայրը հրաժարվել է պատվաստել նրանց՝ համոզված, որ Հիսուսը կպաշտպանի նրանց վարակիչ հիվանդությունների:

Բրիտանացի կնոջ գրառումը Ֆեյսբուքում բուռն վեճեր եւ բազմաթիվ բացասական արձագանքներ է առաջացրել։

«Նրանց պաշտպանում է Հիսուսը, եւ ես գիտեմ, որ հավատը օգնում է մեզ գնալ ճշմարիտ ճանապարհով», - գրել է կինը։ - «Մարդիկ, ովքեր ասում են, որ պատվաստել տամ երեխաներին, նրանք այն մարդիկ են, ովքեր պնդում են, որ Աստված չէ, որ ստեղծել է այս մոլորակը»։

Ի պատասխան այս գրառման՝ սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ նրա երեխաներին կարող է բաժին հասնել նույն ճակատագիրը, ինչ եւ նրանց պաշտպանող Հիսուսին՝ մահ ժանգոտ մեխից։ Նա նկատի ուներ փայտացմամբ վարակվելու ռիսկը՝ վտանգավոր վարակիչ հիվանդության դեմ իմունիտետի բացակայության պատճառով։

Վերջին ժամանակներս հակապատվաստումային շարժումը նորից թափ է հավաքել ամբողջ աշխարհում՝ չնայած դրա պատճառով գրեթե մոռացված այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կարմրուկը, պոլիոմիելիտը եւ խոզուկը, նորից սկսել են տարածվել բնակչության շրջանում։ Եվրոպայում պատվաստման չդիմելու պատճառով  անցած տարի գրանցվել է կարմրուկի դեպքերի մեծ թիվ եւ 72 մահ դրանից։

Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հայտարարեց այն մասին, որ հակապատվաստումային շարժումը սպառնում է չեղարկել այն ամբողջ առաջընթացը, որը ձեռք է բերվել պատվաստման օգնությամբ կանխվող հիվանդությունների դեմ պայքարում։ Պատվաստման շնորհիվ, ԱՀԿ տվյալներով, տարեկան մոտ 2-3 մլն մարդ փրկվում է անխուսափելի մահից։



© NEWS.am Medicine