D վիտամինը կարող է արդյունավետ լինել դեղակայուն տուբերկուլյոզի դեմ

09:38   15 փետրվարի, 2019

D վիտամինը կարող է արդյունավետ լինել դեղակայուն տուբերկուլյոզի դեմ պայքարում: Այս մասին նշված է European Respiratory Journal-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները՝ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի մասնագետները, հայտնաբերել են, որ հակաբիոտիկներով բուժմանը D վիտամինի հավելումն արագացնում է տուբերկուլյոզի բազմակի դեղակայուն բակտերիաների վերացմանը:

Բազմակի դեղակայուն տուբերկուլյոզը, ինչպես հետեւում է անվանումից, կայուն է բուժման մեջ օգտագործվող բազմաթիվ դեղամիջոցների նկատմամբ: Կայուն տուբերկուլյոզի բուժումն ավելի դժվար է, ավելի թանկ, ավելին՝ բուժումն իր տոքսիկության պատճառով ունի ավելի շատ կողմնակի էֆեկտներ:

Պատահական չէ տուբերկուլյոզի բուժման հետ կապված գիտնականների հետաքրքրությունը D վիտամինի հանդեպ: Վերջին տարիների հետազոտությունները հայտնաբերել են դրա բուժական արդյունքը թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտների վրա, որի ընդունումը նրանց պաշտպանում է հեղձուկի նոպաներից:

Գիտնականները նոր նախագծում վերլուծել են տուբերկուլյոզով 1850 պացիենտների տվյալները, որոնք 8 երկրում մասնակցել են D վիտամինի կլինիկական փորձարկումներին: Պարզվել է, որ հակաբիոտիկներով բուժմանը D վիտամինի հավելումը ակտիվացնում է միկոբակտերիաների ոչնչացումը, ընդ որում՝ այս արդյունքն առանձնապես ուժեղ է արտահայտվել դեղակայուն տուբերկուլյոզով պացիենտների մոտ:

Չնայած ստացված տվյալները վերաբերում են համեմատաբար փոքր թվով մասնակիցներով փորձերին, մասնագետները դա ոգեւորող են համարում: Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ավելի ծավալուն փորձարկումներ անցկացնել՝ ապացուցելու համար տուբերկուլյոզի բուժման մեջ D վիտամինի արդյունավետությունը:



© NEWS.am Medicine