Խելացի սպեղանին կարող է կանխել ասթմայի նոպաները

12:42   16 փետրվարի, 2019

Խելացի սպեղանին, որն ասթմայով հիվանդները կարող են փակցնել իրենց մաշկին, կարող է կանխել ասթմայի նոպաները։ Սպեղանին գնահատում է կողերի շարժումը եւ նախազգուշացում ուղարկում հեռախոսին, եթե մարդու շնչառությունը վատանում է։

Փորձարկումները ցույց են տվել, որ եթե այս սպեղանին փակցվում է փորի շրջանում, նրա սենսորները գնահատում են ճնշումը կողի վրա, որն արտադրվում է շնչելիս։ Ասթմայի նոպաները ծագում են օդային անցումների շուրջ մկանների լարվածության արդյունքում։ Մարդու մոտ առաջանում է ուժեղ շնչահեղձություն, աղմուկ շնչելիս եւ հազ։

Թեեւ սպեղանին դեռեւս մշակման փուլում է, այն ստեղծողները կարծում են, որ սենսորները կարելի է միացնել սթմարթֆոնին, որը վտանգի դեպքում օգնության կկանչի։ Եզակի սպեղանին արդեն փորձարկվել է ութ պացիենտի համար, եւ այն «խոստումնալից արդյունքներ» է ցուցաբերել։ Հետազոտությունն անցկացվում է Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի լաբորատորիայի հիման վրա։



© NEWS.am Medicine