Ֆիզիկական վարժությունները կարող են կանխել դեպրեսիան. հետազոտություն

15:15   18 փետրվարի, 2019

Դեպրեսիան կանխարգելելու համար բավական է միայն օրվա ընթացքում  թեթեւ ֆիզիկական վարժություններ անել. կարող է օգնել ամենօրյա մանրաքայլ վազքը, մի քանի ժամյա զբոսանքները կամ այգեգործությամբ զբաղվելը: Այս մասին նշվում  է JAMA Psychiatry-ում հրապարակված հետազոտությունում:

Շատ հետազոտութհուններ արդեն ցույց են տվել, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ, որպես կանոն, ավելի երջանիկ են եւ քիչ են  տագնապային խանգարումներ եւ ծանր դեպրեսիա ունենում, քան սակավաշարժները: Սակայն այս հետազոտությունում  ցույց էր տրվել միայն ֆիզիկական վարժությունների եւ դեպրեսիայի միջեւ կապը: Իսկ պատճառահետեւանքային կապի հաստատման համար Massachusetts General Hospital եւ Harvard T.H. Chan School of Public Health-ից հետազոտողները մենդելեւյան ռանդոմիզացիա են օգտագործել՝  մարդկանց բաշխումն ըստ գենոտիպի, սովորաբար մեկ գենի տարբերակներով:

Գիտնականները օգտագործել են մոտ 400 հազար տղամարդկանց եւ կանանց գենետիկ եւ բժշկական տեղեկատվական տվյալների մեծ բազա՝ բրիտանական Բիոբանկը (UK Biobank):

Նրանք գեների մի քանի տարբերակներից  պարզել են մարդկանց գոնե մի տեսակ, որոնց գեները, ինչպես համարվում է մեծացնում են ակտիվ լինելու հավանականությունը:  Իսկապես, այդ մարդկանց մեծ մասը տարբերվել է ակտիվությամբ եւ միայն քչերն են դեպրեսիա զգացել: Իսկ նման «հատվածներ» չունեցող մարդիկ քիչ են շարժվել եւ դեպրեսիայի բարձր մակարդակ են ունեցել:

Գիտնականները հայտնաբերել են դեպրեսիայի կանխարգելման համար վարժութունների կատարյալ քանակություն՝ օրական 15 րոպե վազք կամ այլ ինտենսիվ վարժություններ:

Ավելի քիչ ծանրաբեռնող գործողությունները (արագ քայլք, տնային կամ այգու աշխատանքներ  եւ այլն) նույնպես պաշտպանել են դեպրեսիայից,սակայն անհրաժեշտ արդյունքի հասնելու համար օրական մոտ 1ժամ է պահանջվել:

Համոզվելու համար, որ հենց ֆիզիկական ակտիվությունն է ազդում դեպրեսիայի զարգացման վտանգի վրա, այլ ոչ թե հակառակը, հետազոտողները վերլուծել են դեպրեսիայի հետ կապված  գեների տարբերակները: Պարզվել է, որ դեպրեսիային հակված մարդիկ ֆիզիկապես պասիվ չեն եղել:

Այսպիսով հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է դեպրեսիայի զարգացման վտանգը, սակայն դեպրեսիայի հակվածությունը չի ազդում ակտիվության առկայության կամ բացակայության վրա:



© NEWS.am Medicine