Ինչու՞ է տղամարդկանց համար այդքան կարեւոր գետնից 40 ձգում անելը

21:11   18 փետրվարի, 2019

Կարո՞ղ եք արդյոք գետնից 40 ձգում անել: Եթե այո, ապա ձեզ համար լավ նորություն կա. ձեզ մոտ սրտի հիվանդությունների վտանգը 96 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր չեն կարողանում ձգումներ անել:

Harvard TH Chan School of Public Health-ից բժիշկ Ջասթին Յանգը պնդում է, որ ձգումները կարող են տղամարդու սրտի առողջության ավելի լավ ցուցանիշ լինել, քան թրեդմիլ թեստը: Բացի այդ նման թեստը ծախս եւ լրացուցիչ սարքավորումներ չի պահանջում. այս թեստը կարելի է ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում անցկացնել:

Իտալիայից եւ ԱՄՆ-ից մասնագետները ռետրոսպեկտիվ հետազոտություն են անցկացրել, որը սկսվել էր 2000 թվականին: Ինդիանա նահանգում 10 հրշեջ ծառայությունների աշխատակիցները կանոնավոր բժշկական զննումներ են անցել, ինչպես նաեւ ձգումների եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմացկունության թեստեր: 1104 հարցաթերթերի վերլուծությունը ցույց է տվել, որ միջին տարիքի տղամարդկանց մոտ, որոնք կարողացել են 40 ձգում կատարել, սիրտանոթային հիանդությունների զարգացման վտանգը հետագա 10 տարիների ընթացքում 96 տոկոսով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր 10 ձգում են կատարել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:



© NEWS.am Medicine