Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է

22:42   20 փետրվարի, 2019

Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:

Փետրվարի 6-ին կինը գանգատվելով որովայնի ուժեղ ցավերից հիվանդանոցում է հայտնվել: Երբ բժիշկները նշել են, որ նա ծննդաբերում է, նա լսել անգամ չի ցանկացել այդ մասին: Կինը պնդել է, որ երբեք զուգընկեր, առավել եւս սեքս  չի ունեցել եւ առաջարկել է կուսության թեստ անել:

Բժիշկները ենթադրել են, որ կինը հղիությունը չի նկատել ավելորդ քաշի պատճառով: Բժշկի հարցին՝ կարող էր արդյոք նա հարբել երեկույթին եւ պատահաբար հղիանալ, պացիենտը նշել է, որ ալկոհոլ չի օգտագործում: Նա նաեւ նշել է, որ չի սիրում տղամարդկանց, որ ոչ մեկի հետ չի հանդիպել եւ սեքսով չի զբաղվել:

Ծննդաբերության ժամանակ չինուհին բղավել է, որ բժշկական սխալ է կատարվել եւ անընդհատ խանգարել է ծնունդն ընդունել պատրաստվող բժշկին:

Ի վերջո բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում անել: Նորածին երեխային նրանք փոխանցել են կնոջ ծնողներին, քանի որ նա չի ցանկացել անգամ մոտենալ նորածնին: Դեռ հայտնի չէ, թե ինչպես եւ երբ  կարող էր կինը հղիանալ:

 

 

 



© NEWS.am Medicine