Գտնվել է կյանքի համար վտանգավոր ալերգիկ ռեակցիաները վերահսկելու եղանակը

17:35   22 փետրվարի, 2019

Michigan State University-ի գիտնականները մեխանիզմ են հայտնաբերել, որը թույլ է տալիս վերահսկել պարարտ բջիջները, որոնք ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում:

Սթրեսային վիճակներում այս բջիջներն արտադրում են բորբոքման տարբեր մեդիատորներ, ներառյալ գիստամին: Այս ռեակցիան երբեմն առաջացնում են ախտածինները, որոնք ներխուժում են մարմնի մեջ, իսկ երբեմն էլ՝ ալերգեն-սպիտակուցները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե չափից ավելի շատ են արտադրվում բորբոքման մեդիատորներ, իսկ դրա հետ մեկտեղ չկա բան, որի դեմ օրգանիզմը պայքարի (այսինքն՝ իրական ախտածինը բացակայում է), հնարավոր է վտանգավոր ռեակցիաների զարգացում, այդ թվում՝ այտուցներ, շնչառության դժվարություն, ճնշման իջեցում, փորում կտրուկ ցավ, ուշաթափություն:

Գիտնականները պարզել են, որ պարարտ բջիջների աշխատանքը կարելի է փոխել CRF2 բջջային ռեցեպտորի միջոցով (կորտիկոտրոպին-ռիլիզինգ-գործոն 2):

CRF2-ն ուղղակիորեն վերահսկում է գիստամինի արտադրումը, որը ալերգիայի ախտանշաններ է առաջացնում: Եթե ռեցեպտորը սխալ է աշխատում կամ արգելափակված է, չափից ավելի շատ գիստամին է արտադրվում: Հետեւաբար, գիտնականների կարծիքով, կարելի է գործարկել հակառակ պրոցեսը՝ նվազեցնելով արտադրվող գիստամինի ծավալը:

Այս մոտեցումն առայժմ փորձարկվել է մկների, խոզերի եւ մարդկանց բջիջների վրա:



© NEWS.am Medicine