Փոխպատվաստված դեմքով տղամարդուն նոր երիկամ է անհրաժեշտ

11:21   23 փետրվարի, 2019

43-ամյա Ռիչարդ Նորիսը, որին մի քանի ամիս առաջ նոր դեմք էին փոխպատվաստել, այժմ դոնորական երիկամի կարիք ունի:

Ռիչարդը 22 տարեկան էր, երբ պատահաբար կրակել էր իր դեմքին: 1997 թվականի այդ չարաբաստիկ օրը նա ընկերների հետ խմում էր, հետո տուն վերադարձավ, վերցրեց զենքը, որը  ընկավ նրա ձեռքից եւ կրակեց ուղիղ նրա դեմքին: Ամեն դեպքում կատարվածն  այսպես  է բժիշկներին եւ ոստիկաններին պատմել Ռիչարդը:

2012 թվականին Ռիչարդը դարձավ առաջին ամերիկացիներից մեկը, որոնք դեմքի ամբողջական փոխպատվատսում են անցել:

7 տարվա ընթացքում Ռիչարդը դոնորական դեմքի հետ կապված լուրջ խնդիրներ չէր ունեցել, սակայն խնդիրներ առաջացել էին երիկամների հետ եւ բավականին լուրջ, դրա համար այժմ տղամարդուն երիկամի փոխպատվաստում է պահանջվում:

Վերջին տարիներին Ռիչարդի երիկամները վատ են գործում, ինչի պատճառով նա անընդհատ հոգնածություն է զգում: Նրա նոր ընկերուհին՝ Մելանին, որը Ռիչարդի հետ ծանոթացել է այն բանից հետո, երբ վավերագրական ֆիլմից իմացել է նրա պատմությունը, ցանկացել է իր երիկամը տալ սիրելիին, սակայն նա հարմար չէ որպես դոնոր:

Ռիչարդի մայրը նույնպե անհրաժեշտ թեստեր է անցել, որոնք ցույց են տվել, որ նրան եւս չի կարելի դոնոր դառնալ:

Այսօր ԱՄՆ-ում ավելի քան 95 հազար մարդ երիկամի փոխպատվաստման համար սպասում է իր հերթին: Մինչեւ երիկամը գտնելը, փոխպատվատվաստման կարիք ունեցողները հաճախ հեմոդիալիզի պրոցեդուրաներ են անցնում, որոնք երբեմն 10 տարի են տեւում:



© NEWS.am Medicine