Տղամարդու քթանցքում ատամ է աճել (ֆոտո)

13:00   23 փետրվարի, 2019

59-ամյա տղամարդը հազվագյուտ վիճակի զոհ է դարձել, որը բնկաչության 0.1-1 տոկոսի մոտ է հանդիպում:

BMJ Case Reports-ը հաղորդում է, որ տղամարդու մոտ, որի անունը չի նշվում, երկու տարվա ընթացքում անընդհատ քթի շնչառությունը դժվարացած է եղել: Բացի այդ հոտառության թուլացում է նկատվել: Հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ նրա վիճակի վատթարացման պատճառը ատամն է, որն աճել է հենց քթանցքում:

Նման երեւույթը շատ հազվադեպ է պատահում. փորձագետները միայն 23 նման դեպք են գտել, որոնք գրանցվել են 1959-2008 թվականներին:

Քթանցքում ատամի աճը դեմքի վնասվածքների, ինֆեկցիաների կամ գենետիկ մուտացիայի հետեւանք է, որը հայտնի է որպես «գայլի երախ»:

Թեեւ անանուն պացիենտը երիտասարդ տարիներին իսկապես կոտրել էր ծնոտը եւ քիթը, բժիշկները ոչ մի կապ չեն կարողացել գտնել այդ հանգամանքի եւ տարեց տարքիում քթանցքում ատամի աճի միջեւ:

Ատամը բարեհաջող հեռացրել են եւ հակաբիոտիկներով բուժումից հետո տղամարդու վիճակը բարելավվել է:



© NEWS.am Medicine