Գիտնականները հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղի համար «պատասխանատու» գենը

22:15   23 փետրվարի, 2019

Ռատգերյան համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն գենը, որը մատնանշում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հնարավորությունը։

Medical Xpress-ը հայտնում է, որ NSD2 գենը համակարգչային հատուկ ալգորիթմի օգնությամբ նույնականացվել է մկների մոտ։ Հետաքրքիր է, որ «անջատելով» այդ գենը՝ գիտնականներին հաջողվել է շոշափելիորեն դանդաղեցնել քաղցկեղային բջիջների տարածման գործընթացը։

Մասնագետներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման ժամանակ բժիշկները չեն կարողանում կանխատեսել ուռուցքի հետագա աճի դինամիկան։ Մինչդեռ, այս խնդրի լուծման դեպքում կհաջողվեր ոչ միայն ժամանակին բուժում նշանակել, այլեւ նվազեցնել քաղցկեղի տարածման հավանականությունը։

Այսօրվա դրությամբ գիտնականների ջանքերը ուղղված են այնպիսի դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կարգելափակեն NSD2 գենը։ Մասնագետներն ուռուցքաբաններին խորհուրդ են տալիս գենը ներառել սքրինինգային հետազոտություններում, ինչը կօգնի ժամանակին թերապիա նշանակել մետաստազների զարգացման բարձր ռիսկով պացիենտներին։

 

 

 

 



© NEWS.am Medicine