Ամենամսյա ներարկումները կարող են վերջ դնել գետնընկույզի ալերգիկ ռեակցիաներին. գիտնականներ

17:35   27 փետրվարի, 2019

Alfred Hospital-ի եւ Monash University-ի գիտնականները մշակում են նոր միջոց, որը կարող է բեկումնային լինել ալերգիայի բուժման ոլորտում։ Այդ դեղամիջոցի ամենամսյա ներարկումները կարող են վերջ դնել գետնընկույզից առաջացող ալերգիաներին։

Դեղամիջոցի մշակման ընթացքում գիտնականներն առանձնացրել են գետնընկույզի սպիտակուցները, իսկ հետո դրանք կիսել ոչ մեծ մասերի (պեպտիդներ)։ Այդ պեպտիդների ներարկումը թույլ է տալիս վարժեցնել իմունային համակարգը գետնընկույզին եւ կանխել անաֆիլակտիկ շոկը։

Գիտնականների խոսքով, որոնց համար գետնընկույզը կարող է մահացու վտանգավոր լինել, բավական է ամեն ամիս ներարկումներ անել։

Առայժմ ալերգիայի դեմ նոր պատվաստանյութի շուկա դուրս գալու  մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքի հաջորդ փուլը պետք է լինի դեղամիջոցի արդյունավետության ստուգումը. կամավորներին կխնդրեն գետնընկույզ ուտել բուժման կուրսից հետո։



© NEWS.am Medicine