Երկրորդ դեպքն աշխարհում. Ավստրալիայում արտասովոր երկվորյակներ են ծնվել

18:11   28 փետրվարի, 2019

Ավստրալիայում լույս աշխարհ է եկել արտասովոր երկվորյակ։

Ինչպես հայտնի է, գոյություն ունի երկվորյակների երկու տեսակ՝ մոնոզիգոտ (միաբջիջ) եւ երկզիգոտ (տարբեր ձվաբջիջներից)։ Առաջին դեպքում մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է մեկ սերմնաբջջով եւ կիսվում երկու մասի, իսկ երկրորդում՝ երկու առանձին ձվաբջիջները բեղմնավորվում են երկու սերմնաբջջով։

Սակայն չափազանց հազվադեպ է պատահում, երբ մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու սերմնաբջջով միաժամանակ եւ կիսվում երկու մասի. այդ ժամանակ ծնվում են կիսանման երկվորյակներ։ Հատկանշական է, որ այս դեպքում սաղմերից յուրաքանչյուրը կրում է տարբեր գենետիկ տեղեկություն հոր մասին, այն դեպքում, երբ մոր ԴՆԹ-ն 100 տոկոսով նույնն է։

Փոքրիկները ծնվել են ավստրալական Քվինսլենդ նահանգում 4 տարի առաջ, բայց այդ մասին միայն նոր է հայտնի դարձել։ Սա աշխարհում կիսանույնական երկվորյակների ծնվելու երկրորդ դեպքն է. առաջինը գրանցվել է ԱՄՆ-ում 2007 թվականին։

Դեպքերը, երբ երկու սերմնաբջիջը բեղմնավորում է մեկ ձվաբջջի, գրեթե միշտ ավարտվում են պտղի կորստյամբ, քանի որ սաղմերը չեն զարգանում։ Հենց սրանով է պայմանավորված կիսանույնական երկվորյակների հազվադեպությունը։

Ավստրալիայում արտասովոր երկվորյակների ծնվելու մասին հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine պարբերականում։



© NEWS.am Medicine