Կրծքով կերակրելը կարող է երեխային պաշտպանել էկզեմայից. հետազոտություն

23:49   2 մարտի, 2019

Եթե երեխային կյանքի առաջին երեք ամիսներին կերակրել են միայն կրծքի կաթով, 6 տարեկանում արդեն նրա մոտ կնվազի  էկզեմայի զարգացման վտանգն ի տարբերություն այն երեխաների, որոնց չեն կերակրել կրծքով կամ 3 ասմից քիչ են կերակրել: Այս մասին նշվում է Journal of Allergy and Clinical Immunology-ում հրապարակված նոր հետազոտությունում:

Վաշինգտոնի Children’s National Health System-ից մասնագետները հետազոտել են մոտ 2000 հղի կանանց օրվա սննուդը՝ սկսած երրորդ եռամսյակից եւ այն թե ինչով են կերակրել նորածիններին կյանքի առաջին տարում:

1520 երեխաների վիճակի վերջնական գնահատականն անցկացվել է 6 տարեկանում:

 Երեխաների ավելի քան 20 տոկոսը  բախվել է էկզեմայի հետ: Վտանգը մեծացել է այն երեխաների մոտ, որոնց ազգականների շրջանում եղել են սննդային ալերգիայով մարդիկ եւ սոցիալ-տնտեսական բարձր կարգավիճակ ընտանիքներում մեծացած երեխաների մոտ: Իսկ նրանք, ում կյանքի առաջին ամիսներին կերակրել են միայն կրծքի կաթով, վտանգը նվազել է:

Մասնագետներն ընդգծում են, որ հնարավոր է, կրծքով կերակրելը 100 տոկոսով չի փրկի էկզեմայից, սակայն այն հաստատապես կպաշտպանի հիվանդությունների սրացումից: Ընդ որում մոր սննդակարգը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չի ազդել երեխայի մոտ էկզեմայի զարգացման վտանգի վրա:

Թե ինչ կերպ է կոնկրետ կրծքով կերակրելը երեխաներին պաշտպանել, գիտնականները չգիտեն:

Հնարավոր է կաթի միջոցով երեխան սկսում է շատ վաղ հաղորդակցվել ալերգեն սպիտակուցների հետ: Այդ սպիտակուցները հակամարմինների հետ համադրմամբ կարող են փոխանցվել երեխային՝ նրա մոտ պաշտպանական բջիջների արտադրմանը հանգեցնելով, որոնք ճնշում են ալերգիկ ռեակցիաները:



© NEWS.am Medicine