Ամերիկացի վիրաբույժը Երեւանում կատարեց ցուցադրական մաստէկտոմիա

21:47   7 հունիսի, 2014

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում, այսօր, հունիսի 7-ին, կատարվեց կրծքագեղձի հեռացման եւ միաժամանակյա վերականգման ցուցադրական վիրահատություն։ Վիրահատությունը կատարեց բժիշկների բրիգադը (ուռուցքաբան Արամ Ակունց, պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյան) ամերիկահայ անվանի բժիշկ Արթուր Սալիբյանի ղեկավարությամբ։

Վիրահատությունը բաղկացած է երկու փուլից։ Այն ցուցված է վաղ փուլի քաղցկեղ ունեցող հիվանդներին։  Պատասխանելով NEWS.am.Medicine-ի թղթակցղի այն հարցին, արդյոք արժե կատարել մաստէկտոմիա ( ամբողջ կրծքագեղձի հեռացում) այդքան փոքր ուռուցքի դեպքում, բժիշկը նշեց, որ լամպէկոմիայի  (մասնակի հեռացում) դեպքում քաղցկեղի կրկնման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան մաստէկտոմիայի դեպքում։

Ուռուցքը հեռացվում է կրծքացեղձի հետ միասին, բայց պահպանվում են մաշկը եւ պտուկը։ Այնուհետեւ տեղադրվում է էքսպանդեր, որը ժամանակովարապես կպահպանի կուրծքը մինչեւ քիմիոթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ավարտը։ Բուժումը կարող է տեւել 3-6 ամիս, ինչից հետո էքսպանդերը կփոխարինվի սիլիկոնե իմպլանտով։

Վիրահատության ժամանակ պլաստիկ վիրաբույժը եւ ոռուցքաբանը աշխատում են միասին, օգնելով միմյանց։ Ինչպես NEWS.am.Medicine-ի թղթակցին ասաց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը, Հայաստանում եւս փորձում են այնպես անել, որ ուռուցքաբանն ու պլաստիկ վիրաբույժը միասին աշխատեն, քանի որ ուռուցքաբանը չգիտի մաշկի արյան մատակարարման նրբությունները։

Ինչպես հայտնեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը, պացիենտը 45 տարեկան կին է, ում մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, չափերը 21x15։ Առկա են բիոպսիայի, այսինքն նախավիրահատական հյուսվածշքաբանության արդյունքները։ «Ծորանային ինվազիվ կարցինոմա եւ իմունոհիստոքիմիական վերիֆիկացիան՝ պրոգեստերոն էստրոգեն դրական, HER բացասական։ Պրոլիֆերատիվ ակտիվությունը մինչեւ 10 տոկոս», - բնութագրեց նա կնոջ ախտորոշումը։

 



© NEWS.am Medicine