Աշխարհում երկրորդ պացիենտը բուժվել է ՄԻԱՎ-ից

11:28   5 մարտի, 2019

Աշխարհում գրանցվել է երկրորդ դեպքը, երբ պացիենտին հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ից:

New York Times-ը հաղորդում է, որ «Լոնդոնի պացիենտին», որի անունը չի նշվում, դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել: Դոնոր է դարձել CCR5 անվանումով մուտացիայով մարդ, ինչի շնորհիվ նրա օրգանիզմը անխոցելի է դարձել ՄԻԱՎ-ի համար:

Ոսկրածուծի փոխպատվաստումը կատարվել է 2016 թվականի մայիսին, իսկ 1.5 տարի անց՝ 2017-ի սեպտեմբերից, պացիենտը դադարել է հակառետրովիրուսային դեղեր ընդունել: Նշվում է, որ նրա օրգանիզմում վարակված բջիջներ չեն հայտնաբերվել, ինչը վկայում է ՄԻԱՎ-ից լիովին ապաքինվելու մասին:

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն Nature ամսագրում:

12 տարի առաջ ՄԻԱՎ-ի բուժված առաջին մարդը «Բեռլինից պացիենտ» Տիմոտի Ռեյ Բրաունն էր: Ինչպես եւ «Լոնդոնից պացիենտին», նրան ոսկրածուծի փոխպատվաստում էին արել:

 

 

 

 



© NEWS.am Medicine