Մարդն անգիտակցաբար կյանքի նման տեւողությամբ զուգընկեր է ընտրում. հետազոտություն

23:45   5 մարտի, 2019

Գիտնականները վստահ են, որ մարդն անգիտակցաբար կյանքի նման տեւողությամբ զուգընկեր է ընտրում:

New York Post-ը, վկայակոչելով նոր հետազոտությանը, հաղորդում է, որ մենք անգիտակցաբար ընտրում ենք նրանց, ովքեր ապագայում նման հիվանդություններով են հիվանդանալու(օրինակ՝ բարձր զարկերակային ճնշմամբ կամ սրտի խնդիրներով):

Ինչպե՞ս է դա հնարավոր

Ըստ մասնագետների՝ ամեն ինչ կապված է միանման կենսակերպի հետ, ինչը կարող է մտերմացնել մարդկանց: Դա օրինակ՝ ծխելն է կամ անառողջ սննդի օգտագործումը, ինչն ի վերջո կարող է նման հիվանդությունների զարգացմանը հանգեցնել:

Հետազոտության շրջանակում գիտնականները ուսումնասիրել են բրիտանական բիոբանկի տվյալները, որը ներառում էր ԴՆԹ-ի եւ կենսակերպի մասին տվյալներ:

«Մենք պարզել ենք, որ մարդիկ հակված են զուգընկերներին ընտրել՝ ելնելով  վարքագծային կամ ֆիզիկական գործոններից, որոնք գենետիկ մակարդակում կապված են երկարակեցության եւ այս կամ այն հիվանդությունների զարգացման հետ», -նշում է Էդինբուրգի համալսարանից պրոֆեսոր  Ալբերտ Թենեզը:

Այդ կապակցությամբ մասնագետները մատնանշում են, որ անհրաժեշտ է ավելի երկարատեւ ուսումնասիրել զույգերին՝ նրանց հանդիպման պահից մինչեւ հիվանդությունների զարգացումը:



© NEWS.am Medicine