19:05 8 հունիսի, 2014Երկու տասնամյակ առաջ Դեյվիդ Ուոլմերը Հաիթիում մասնակցել է կամավորական մի առաքելության։ Նրան ուղարկել են ներկելու ծովափնյա Լեոգանա քաղաքի հիվանդանոցի պատերը, բայց երբ տեղի բնակիչները իմացել են, որ Ուոլմերը բժիշկ է (Դյուքի համալսարանի պտղաբերություն մասնագետ), նրան խնդրել են մեկ շաբաթ անցկացնել տեղի մանկաբարձ-գինեկոլոգ Ժան Քլոդ Ֆերթիլենի հետ։ Ուոլմերին ապշեցրել է այն, ինչին նա ականատես է եղել. Ֆերթիլենը ավարտել է հիստերէկտոմիան լուսատուի օգնությամբ, քանի որ հիվանդանոցի գեներատորը չէր միացել, իսկ երբ անեսթեզիոլոգը կեսարյան հատման ժամանակ չի եղել, բժիշկը պարզապես թմրեցրել է կնոջ մաշկը եւ սկսել հատել այն։ Մի պահ Ուոլմերին կանչել են մի 25 ամյա երիտասարդ աղջկա (ում չէին ախտրոշել արգանդի վզիկի քաղցկեղ) մահճակալի մոտ եւ նա այդ պահին սեպտիկ շոկի մեջ է եղել։ Բժիշկները արդեն ոչինչ չեն կարողացել անել եւ նա մահացել է հենց Ուոլմերի աչքի առաջ։ Ուոլմերը ապշել էր, քանի որ ԱՄՆ-ում արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է կանխարգելվող հիվանդություն։
«Արգանդի վզիկի քաղցկեղը շատ հեշտ է տեսնել»,-ասել է Ուոլմերը։ «Քաղցկեղը ձեւավորվում է արգանդի վզիկի արտաքին հատվածում, եւ այն շատ հեշտ կարելի է հայտնաբերել»։
ԱՄՆ-ում սքրինինգը, որպես կանոն, կատարվում է Պապանիկոլաուի քսուքի միջոցով. կնոջ արգանդի վզիկի արագ քսուք՝ բջջային փոփոխությունները բացահայտելու համար, որը քաղցկեղ է նախանշում։ Եթե անբնական բջիջներ են հայտնաբերվում, բժիշկները սովորաբար կոլպոսկոպիա են կատարում։ Մինչ Պապանիկոլաուի քսուքի լայն տարածումը 1950-60-ականներին, արգանդի վզիկի քաղցկեղը եղել է ԱՄՆ-ում կանանց մահացություննրի գլխավոր պատճառը։ Այժմ նման անբնական բջիջները պարզապես հեռացնում են, հաղրդում է Medical Daily-ին։
Իսկ զարգացող երկրներում ամեն տարի այս հիվանդութունից մահանում է գրեթե 250000 կին։ Հաիթին այս ցուցանիշով աշխարհում ամենաառաջինն է։ Ուոլմերը հասկացել է, որ սքրինինգի ազգային ծրագիրը կարող է փրկել անհաշվելի թվով մարդկանց կյանք, բայց ինչպես կոլպոսկոպները առաքել աղքատ երկրներ։ Դրանք շատ թանկ են, եւ հուսալի էլեկտրաէներգիա են պահաջում, եւ դրանք չափից դուրս մեծ են երկրի ամայի տարածքներում գտնվող կլինիկաներ հասցնելու համար։ Պետք էր գտնել մարտկոցներով սնուցվող, շարժական եւ մատչելի մի այլընտրանքային տարբերակ։
Այդ ժամանակ՝ 1990ականներին, Ուոլմերը սովորեցրնում էր երիտասարդ բժիշկներին կարել ֆալոպյան փողերը։ Նա օգտագործում էր խոշորացուցիչներ կամ վիրաբուժական ակնոց՝ ֆալոպյան փողերը լավ տեսնելու համար։ «Ես հասկացա, որ այս ոսպնյակները հենց այն են, ինչ պետք է ինձ, քանի որ դրանք էլեկտրաէներգիա չեն պահանջում»,-ասել է Ուոլմերը։
Նրա գլխում սկսել է ձեւավորվել այս խնդրի լուծումը։ Նա հեծանիվների խանութից գնել է հալոգենային լույսեր եւ կանաչ զտիչեր։ Նա ենթադրել է, որ կկարողանա ապահովել հակադրություն կանաչ եւ սպիտակ լույսերի միջեւ, որն անհրաժեշտ է արգանդի վզիկի վրա առկա նախաքաղցկեղային վնասվածքների նույնականացման համար։
1997թ նա ասել է իր ղեկավարին, որ փակում է իր լաբորատորիան, վերջակետ է դնում իր քսանամյա ակադեմիական կարիերային կենսաքիմիայի բնագավառում։ Նա սկսել է ավելի հաճախ գնալ Հաիթի, քանի որ Հաիթիում իր գործունությունը ավելի ակտուալ եւ կարեւոր էր, քան այն, ինչ նա անում էր այդտեղ։ «Եթե մարդիկ մահանում են բուժելի մի հիվանդության պատճառով, ապա ինչ իմաստ ունի ուսումնասիրել արգանդի կենսաքիմիան»,-ասել է նա։
Ուոլմերի կատարած աշխատանքը այնքան մեծ աղմուկ է բարձրացրել, որ այն հասել է անգամ կենսաբուժության ինժիներության պրոֆեսոր Բոբ Մալկինին, ով բժշկական սարքավորումներ էր ստեղծում երրորդ աշխարհի երկրների հիվանդանոցների եւ կլինիկաների համար։ 2012թ-ին Մալկինի գյուտը՝ Փրաթ քսակը (այն նման է արագ սննդի կետերում վաճառվող կետչուպի տուփի), որը պարունակում է հակառետրովիրուսային դեղամիջոց՝ կանխելով հղի կանանց՝ պտղին ՄԻԱՎ-ով վարակելուց, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համարվել է լավագույն տասը «սահմանափակ ռեսուրսային կարգավորումներ ունեցող առողջապահական նորարարական տեխնոլոգիաներից» մեկը։
Լսելով Ուոլմերի սարքի մասին՝ Մալկինը սկսեց հետաքրքրվել դրանով։
Խնդիրը սարքի անհարմարությունն էր։ «Մենք ունեինք աշխատանքային մոդելը, բայց այն շատ ծանր էր»,-ասել է Ուոլմերը։
Մալկինի աշխատակիցներից մեկը Թեո Թամը եւ Չինաստանից, Հնդկաստանից եւ Պակիստանից չորս ուսանող առաջարկել են այլընտրանքային մի տարբերակ. թթվածնի հոսքաչափ կամ մալարիայի մանրադիտակ։ Ուսանողներից մեկը հանձն առավ զբաղվել մարքեթինգով, իսկ մյուսը՝ ֆինանսներով։ Թամը իր ուսերին վերցրեց կլինիկական հետազոտությունները։
Սկզբում պետք էր սարքի ինչ-որ գրավիչ անվանում մտածել։ Նրանք ընտրել են «CerviScope» անվանումը, այնուհետեւ կազմել բիզնես-պլան։
Նրանք սկսել եմ դիմել աշխարհով մեկ սփռված գինեկոլոգնենին, ովքեր հետաքրքրվել են Ուոլմերի ստեղծած սարքով, այն բանից հետո, երբ նա տեղադրել էր այս նորությունը համացանցում։
2007թ-ի ապրիլին ուսանողները հաղթել են մրցույթը՝ առաջ անցնելով մագիստրոսներից, ասպիրանտներից եւ անգամ բժիշկներից կազված վեց այլ թիմերի, եւ շահել 100000 դոլար գումար։ Նրանք Կերիում (Հյուսիսային Քարոլինա) վարձել են կիրառական մեխանիկայի ինժեներական մի ընկերություն՝ կատարելագործված սարքավորումների զանգվածային արտադրության համար։
Վերջապես 2009 սպետեմբերին` Ուոլմերի առաջին ինքնաշեն սարքի ստեղծումից 13 տարի անց, փորձարկման 10 մոդելներ արդեն պատրաստ էին։ Նրանցից մեկը ուղարկել են Մալավի, մյուսը՝ Արգենտինա, երրորդը՝ Քենիա, իսկ մնացածը՝ Պակիստան եւ Հաիթի։
2012թ սկսվել է սարքի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 200 օրինակ։ Այժմ դրանք գտնվում են Ուոլմերի օֆիսում, եւ նա է որոշում, թե ուր եւ որ երկիր կարելի է դրանք ուղարկել։
«Կյանքը անկանխատեսելի մի երեւույթ է, ասել է Ուոլմերը,-արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը երբեք ներառված չի եղել իմ պլանների մեջ։ Այնուամենայիվ, սա լավագույնն է, ինչ ես արել եմ իմ կյանքում»։