Ի՞նչ երազներ են տեսնում մարդիկ մահվանից առաջ

19:31   6 մարտի, 2019

Մարդկանց երազները մահվանից առաջ կարող են փոխվել։ Այսպես են կարծում Նյու Յորքի Hospice Buffalo-ի մասնագետները, նրանք սկսել են վավերագրել հոսփիսի մահացու հիվանդ պացիենտների երազները եւ տեսիլները։

Մահվանից ոչ շատ առաջ մարդիկ իսկապես հաճախ որոշակի սյուժեներով երազներ են տեսնում, դա են ցույց տվել մահացու հիվանդ պացիենտների հարցումները, ինչպես նաեւ նրանց հետեւելը 10 տարիների ընթացքում։ Մասնագետների խոսքով՝ մահվանից ոչ շատ առաջ մարդկանց երազները շատ իրատեսական են դառնում. երազների մանրամասները դառնում են հստակ, իսկ տպավորությունները՝ վառ։

Ամենատարածված սյուժեներից մեկը հանդիպումն է մահացած հարազատների հետ, որոնք խոսում են, կանչում իրենց հետ, մխիթարում։ Իսկ ծանր ախտորոշմամբ երեխաները, հետազոտության համաձայն, հաճախ երազում խաղում են իրենց սատկած ընտանի կենդանիների հետ։

Հետազոտության հեղինակները երազների մասին պացիենտների պատմածները բաժանել են մի քանի կարգի.

Հետազոտության հեղինակները կարծում են, որ երազները, որոնք տեսնում են մարդիկ մահվանից առաջ, ինքնատիպ մեխանիզմ են, որն օգնում է հաշտվել վախճանի անխուսափելիության հետ եւ հանգստացնում է պացիենտներին մահվանից առաջ։



© NEWS.am Medicine