Ցնցող դեպք. կաթվածահարությունից բուժվող աղջիկը նորից չի կարող քայլել հիվանդանոցից դուրս գրվելու օրը ՃՏՊ-ից հետո

20:20   8 մարտի, 2019

16-ամյա Ջեյդ Ալմոնդը նորից գամվել է անկողնուն՝ չարաբաստիկ ՃՏՊ-ից հետո, որը տեղի է ունեցել հիվանդանոցից նրա դուրս գրվելու օրը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ամռանը, գլխին հարվածից հետո աղջկա մոտ առաջացել էր ֆունկցիոնալ-նյարդաբանական խանգարում (FND)։ Ջեյդը չէր կարողանում քայլել, եւ գրեթե ութ ամիս ինտենսիվ բուժում է ստացել, ինչպես նաեւ այցելել ֆիզիոթերապիայի կուրսերի։ Թվում էր, թե աղջկա երազանքը կատարվել է. նա ոտքի էր կանգնել եւ կարող էր ինքնուրույն իջնել-բարձրանալ աստիճաններով։

Բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։

Այն օրը, երբ ավարտվեց նրա ֆիզիոթերապիայի վերջին կուրսը, մեքենան, որով ընտանիքի անդամների հետ վերադառնում էր, վթարի ենթարկվեց։ Գլխի վնասվածքի պատճառով վերադարձան FND ախտանշանները, ընդ որում՝ այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ էր. աղջիկը մասամբ կաթվածահարված է մնացել, բայց եւ չի կարող ուղիղ նստել։

«Ես չէի կարողանում հավատալ, որ դա պատահել է ֆիզիոթերապիայի կուրսից հետո։ Իմ բազմամսյա բոլոր ջանքերը ջուրը լցվեցին»,- ասում է նա։

Աղջիկը նորից վերականգնման կուրսերի կարիք ունի։ «Ես երազում եմ նորմալ կյանք վարել՝ ֆուտբոլ խաղալ, պարել, դերասանական վարպետության դասերի գնալ»,- նշել է Ջեյդը։

Source: The Daily Mail

Photos: Kennedy News and Media

 



© NEWS.am Medicine