Տղամարդկանց սնունդ. տեստոստերոնի մակարդակը բարձրացնող 5 մթերք

12:06   10 մարտի, 2019

Տեստոստերոնը «տղամարդկանց» հորմոնն է, որի դերը չի կարելի գերագնահատել: Այն պատասխանատու է ե′ւ մկանային զանգվածի, ե′ւ լիբիդոյի, ե′ւ ուժի ու տոկունության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք նպաստում են տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը:

Տավարի միս

Տավարի միսը սպիտակուցի, վիտամինների եւ հանքանյութերի հիանալի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են տղամարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Իսկ տավարի լյարդը վիտամին D-ի լավ աղբյուր է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ չարժե չարաշահել կարմիր միսը. խորհուրդ է տրվում օգտագործել այն շաբաթական 3-4 անգամ:

Թյուննոս ձուկ

Թյուննոսը պարունակում է շատ սպիտակուցներ եւ քիչ կալորիաներ, բացի այդ, այն վիտամին D-ի լավ աղբյուր է, որը կապված է կյանքի տեւողության ավելացման եւ տեստոստերոնի արտադրման հետ:

Ոստրեներ

Ցինկը շատ կարեւոր նուտրիենտ է պուբերտատային փուլի ժամանակ. դրա միջոցով տղամարդկանց հորմոնների անհրաժեշտ մակարդակը պահպանվում է ամբողջ հասուն կյանքի ընթացքում: Ահա ինչու տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում խորհուրդ է տրվում ուտել ցինկ պարունակող մթերք, իսկ այդ պարագայում ոստրեներն առաջին տեղում են:

Ծովամթերք

Ծովամթերքը եւս ցինկի բնական աղբյուր է: Ծովախեցգետնի 150 գրամը պարունակում է այդ տարրի օրական խորհուրդ տրվող չափաբաժնի շուրջ կեսը: Բացի այդ, դրանում կա նաեւ սպիտակուցի եւ յոդի մեծ պաշար:

Ձվի սպիտակուց

Ձվի սպիտակուցը վիտամին D-ի եւ խոլեստերինի աղբյուր է. այդ երկու տարրերն անհրաժեշտ են տղամարդու առողջության համար:

Նշենք, որ եթե ձեր տեստոստերոնի մակարդակը նորմայից ցածր է, ապա պետք չէ փորձել ինքնուրույն լուծել խնդիրը, անհրաժեշտ է դիմել բժշկի:



© NEWS.am Medicine