Օրգազմը կնոջը կաթվածի հասցրեց

21:30   12 մարտի, 2019

Մարմնական հաճույքները Լոնդոնի 44-ամյա բնակչուհուն հիվանդանոց հասցրին։ Ինչպես ասվում է BMJ Case Reports ամսագրում  հրապարակված հոդվածում, կինը, որի անունը չի նշվում, սեքսի ժամանակ անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները պարզել են, որ նա կաթված է ստացել գլխուղեղի անոթի պայթելու պատճառով։

Կինը բժիշկներին պատմել է, որ գիտակցությունը կորցնելուց առաջ օրգազմ է ապրել։ Մասնագետները նշում են, որ արյան ճնշման վայրիվերումները սեքսի ժամանակ իսկապես կարող են դառնալ արյունատար անոթների խզման պատճառ։ Բացի այդ, զարկերակային ճնշումը բարձրանում եւ սիրտն արագանում է հենց օրգազմի պահին։

Լոնդոնցի պացիենտուհու մոտ ախտորոշվել է սուբարախնոիդալ արնազեղում, եւ նա բուժվել էր էմբոլացնող պարույրի օգտագործմամբ։ Նա ընդհանուր առմամբ հիվանդանոցում է անցկացրել երկու շաբաթ։



© NEWS.am Medicine