Հույս՝ արթրիթով հիվանդ միլիոնավոր մարդկանց համար. Օքսֆորդի համալսարանի գիտնականները ցավը վերացնող պատվաստանյութ են ստեղծել

23:45   13 մարտի, 2019

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել, որը արթրիթի դեպքում կազատի ուժեղ ցավից: Դեղի ազդեցությունն ուղղված է նյարդերի աճի գործոնի արգելափակմանը (NGF): Իմունային համակարգի վրա պատվաստանյութի ազդեցությունը խթանում է NGF-ի դեմ պայքարի համար հակամարմինների արտադրումը, ինչը թույլ է տալիս թուլացնել ցավի զգացումը:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ պատվաստանյութն ազդում է ինչպես մինչեւ ցավի հայտնվելը, այնպես էլ դրանից հետո:

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտությունը կօգնի արթրիթի բուժման ավելի մատչելի եւ արդյունավետ մեթոդների մշակման հարցում:



© NEWS.am Medicine