Մահացու ալերգիա. Կինը կարող է մահանալ ցրտից ալերգիայի պատճառով

15:22   15 մարտի, 2019

ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքից 26-ամյա Ալիշա Մաքինթայրը բավականին հազվագյուտ խնդրի է բախվել՝ կյանքի համար վտանգավոր ալերգիայի:

The Mirror-ը հաղորդում է, որ երբ Ալիշայի մաշկին առաջին անգամ տարօրինակ կարմրություններ հայտնվեցին, նա մտածեց, որ դա վերջերս ընդունած դեղերի պատճառով է: Սակայն բուժման կուրսն անցնելուց հետո ալերգիան չանցավ:

«Ես նկատեցի, թե ինչպես են իմ կոճերը պատվում եղնջացանով, երբ ես նստում էին մեքենայի սառը սրահ», — պատմել է Ալիշան:

Ալիշան դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ցրտից ուժեղ ալերգիա են ախտորոշել եւ  հակագիստամինային դեղերի ամենօրյա ընդունում նշանակել: Ըստ բժիշկների՝ ալերգիան շատ վտանգավոր է, քանի որ կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել, որն էլ մահվան է հանգեցնում: Այդ պատճառով Մաքինթայրը ստիպված է խուսափել ցածր ջերմաստիճաններից եւ օրական երկու անգամ դեղեր ընդունել, քանի որ դրանք միայն ժամանակվոր են վերացնում ախտանիշները:



© NEWS.am Medicine