Սոցցանցերում գրառումներով կիսվելու պատճառով մարդը հիմարանում է. ուսումնասիրություն

20:00   15 մարտի, 2019

Չինացի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել, որն օգնել է պարզել սոցցանցերում գրառումներով կիսվելու ազդեցությունը կոգնիտիվ գործառույթների վրա: Պեկինի համալսարանի ուսանողների մասնակցությամբ փորձը ցույց էտվել, որ գրառումներով կիսվելուց մարդը հիմարանում է:

Ուսումնասիրության շրջանակում ուսանողներին, որոնք պետք է չինական Weibo սոցցանցում հաղորդագրություններ կարդային, բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները պետք է կիսվեին հրապարակումներով, իսկ երկրորդ խմբի՝ սահմանափակվեին միայն ընթերցելով: Այնուհետ մասնակիցները պետք է պատմեին լուրերի բովանդակության մասին:

Պարզվել է, որ գրառումներով կիսվելու սիրահարները երկու անգամ ավելի վատ են հիշում այն տեղեկատվությունը, որը տարածում են: Գիտնականները դա կապում են ուղեղի՝ լրացուցիչ ծանրաբեռնվածության ենթարկվելու հետ. պետք է  ոչ միայն կարդալ եւ հիշել հաղորդագրությունը, այլեւ որոշել՝ պետք է արդյոք դրանով կիսվել, թե ոչ:

Հենց այդ պատճառով, նրանք վատ են յուրացնում տեղեկատվությունը:

Սակայն գրառումներով կիսվելու նկատմամբ սերը նաեւ երկարաժամկետ բացասական ազդեցություն ունի: Այսպիսով, երկրորդ փորձի ժամանակ, ուսանողները պետք է հոդված կարդային  New Scientist գիտական ամսագրից, իսկ հետո յուրացված տեղեկատվության մակարդակի գնահատման թեստ հանձնեին: Նրանք  ովքեր անտարբեր են եղել գրառումներով կիսվելու նկատմամբ, ավելի բարձր արդյունքներ են գրանցել:



© NEWS.am Medicine