Ալցհեյմերի հիվանդությունը գենետիկորեն փոխանցվում է անգամ զարմիկներից եւ խորթ ազգականներից

23:49   15 մարտի, 2019

Ալցհեյմերի հիվանդությունը փոխանցվում է 4 սերունդներին: Նման ոչ մխիթարական եզրակացության են եկել ԱՄՆ-ի Յուտա նահանգի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են դեմենցիայի զարգացման նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը:

Պարզվել է, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը բարձրանում է այն դեպքում, եթե տվյալ հիվանդությունը ախտորոշվել է անգամ նախատատու, նախապապու, պապիկի, տատիկի, խորթ ազգականների եւ զարմիկների մոտ:

Գիտնականները վերլուծել են Ալցհեյմերի հիվանդությամբ մոտ 271 հազար պացիենտների տվյալները, ինչպես նաեւ նրանց ազգականների՝ ընդհուպ մինչեւ չորրորդ սերունդ: Պարզվել է, որ եթե նման խանգարում են ունեցել երկու տատիկներն ու պապիկները, ապա Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը հասնում է մինչեւ 25 տոկոսի, զարմիկների դեպքում՝ մինչեւ 17 տոկոսի:

Իսկ եթե հիվանդությունն ախտորոշվել է մերձավոր ազգականներ մոտ՝ հոր, մոր, քույրերի կամ եղբայրների, ապա դեմենցիայի այդ տեսակի զարգացման վտանգն ավելի քան 20 անգամ բարձրանում է:

Մի կողմից՝ գենետիկ գործոնը կարեւոր դեր է խաղում այդ նեյրոդեգտեներատիվ հիվանդության առաջացման գործում, սակայն գիտնականները վստահ են, որ առողջ ապրելակերպի դեպքում  այդ անբարենպաաստ գործոնները կարելի է նվազագույնի հասցնել:



© NEWS.am Medicine