Ինչի՞ մասին են ստում կանայք եւ տղամարդիկ, երբ գործը հասնում է սեքսին

22:30   15 մարտի, 2019

Սեռական մտերմությունը նոր փուլ է հարաբերություններում եւ ինչպես պարզվում է՝ զուգընկերները պատրաստ են ստել միմյանց ավելի ամուր միություն ունենալու հույսով:

Metro-ն նշում է, որ Illicit Encounters-ը որոշել է հարցում անցկացնել 2 հազար կանանց եւ տղամարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե «հանուն փրկության որ սուտն» է ավելի տարածված:

Որոշ դեպքերում ինչպես ստղամարդիկ, այնպես էլ կանայք նույն կերպ են ստում: Օրինակ՝ թաքցնում իրենց սեքսուալ զուգընկերների իրական թիվը կամ չափազանցնում են սեքսից ստացված հաճույքը: Սակայն կան նաեւ որոշակի տարբերություններ:

Կանանց շրջանում ամենատարածված սուտը.

1.Նվազեցնում են իրենց սեքսուալ զուգընկերների ճշգրիտ թիվը

2.Իմիտացնում են օրգազմը

3.Ասում են՝ «Ես սիրում եմ քեզ» իրականում ոչ մի նման բան չզգալով

4.Զուգընկերոջը աշխուժացնելու համար, ասում են, որ հագեցած սեքսուալ կյանք ունեն

5.Նշում են, որ երբեք չեն մտածում այլ տղամարդկանց հետ սեքսի  մասին

6.Դասական արտահայտությունն է՝ «Գլխացավ ունեմ»:

7.Պնդում են, որ երբեք չեն դավաճանում զուգընկերոջը

8.«Սեքսը հիասքանչ էր»

9.«Ես չեմ սիրում պոռնո»

10.«Ես ձեռնաշարժությամբ չեմ զբաղվում»

Տղամարդկանց շրջանում ամենատարածված սուտը.

1.«Ես երբեք չեմ դավաճանում զուգընկերոջը»

2.«Ես երբեք պոռնո չեմ նայում»

3.«Ես հազվադեպ եմ ձեռնաշարժությամբ զբաղվում»

4.«Հիանալի տեսք ունես»

5.Ավելացնում են իրենց սեքսուալ զուգընկերուհիների թիվը

6.Ստում են սեռական ակտի տեւողության մասին. «Սովորաբար այն ինձ մոտ ավելի երկար է լինում»

7.Ասում են՝ «Ես սիրում եմ քեզ» իրականում ոչ մի նման բան չզգալով

8.«Սեքսը հիասքանչ էր»

9.Դասական արտահայտությունն է՝ «Ես պարզապես ուզում եմ քնել, անկեղծ»:

10.«Ես երբեք չեմ մտածում այլ կանանց հետ սեքսի մասին»

Հարկ է նշել, որ հարցված տղամարդկանց 44 տոկոսը խոստովանել է, որ թաքցրել է նախորդ հարաբերություններում դավաճանության փաստը՝ նոր զուգընկերոջը վանելու մտավախությունից:

Մինչդեռ կանանց 52 տոկոսը նշել է, որ նվազեցնում է  սեքսուալ զուգընկերների իրական թիվը:



© NEWS.am Medicine