Բժիշկները երեք տարի քաղցկեղի ախտանիշները հետծննդաբերական դեպրեսիա են համարել

19:20   20 մարտի, 2019

Բրիտանիայից 38-ամյա Քլեր Թոմփսոնը բազմից դիմել է բժիշկներին վատ ինքնազգացողության եւ որովայնի փքվածության գանգատներով: Բժիշկներն այս ախտանիշները 3 տարի հետծննդաբերական դեպրեսիա են համարել: Իրականում Քլերը քաղցկեղ է ունեցել:

Daily Mail-ը հաղորդում է, որ Քլերը երեխային ունեցել է 2013-ին, որից հետո նրան սկսել են անհանգստացնել վատ ինքնազգացողությունը, որովայնի փքվածությունը եւ դաշտանի ժամանակ առատ արյունահոսությունը:

«Հետ նայելով ես հասկանում եմ, որ ինձ մոտ կային ձվարանների քաղցկեղի բոլոր նշանները, սակայն ծննդաբերության պատճառով խառնաշփոթ էր տեղի ունեցել», — այժմ հիշում է Քլերը:

Հիվանդության կրիտիկակակն շրջանում նա անգամ ամեն 2-3 շաբաթը մեկ շտապ օգնության բաժանմունք էր այցելում՝ գանգատվելով առողջության շարունակական վատթարացումից: Սակակյն բժիշկները համառորեն չէին տեսնում  խնդիրը:

2016-ի ապրիլին Քլերը գնացել էր գինեկոլոգի մոտ, որը միայն մի քանի շաբաթ անց հայտնաբերել էր չարորակ ուռուցքը:

Ավելի ուշ նրան գիստերէկտոմիա էին արել՝ արգանդի հեռացման վիրահատություն: Վիրահատության ժամանակ հեռացրել էին 3 ուռուցք, որոնցից ամենամեծը 10X6 սմ չափի էր:

Այդ ուռուցքին անգամ անուն էին տվել՝ Հերալդ: Զարմանալի է, որ ուռուցքները 2 տարվա ընթացքում չէին տարածվել:

Այժմ Քլերի մոտ ռեմիսիա է եւ նա իրեն լավ է զգում: Նա որոշել է կիսվել իր պատմությամբ, որպեսզի նմանատիպ խնդիրներով կանանց զգուշացնի դրանց հնարավոր հետեւանքների մասին եւ խորհուրդ տա ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ:



© NEWS.am Medicine