Ողբերգական մահ. 5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է

22:24   25 մարտի, 2019

Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Բոլոնյա քաղաքի հոսպիտալ, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել. երեխան մահացել է սրտի կանգից:

Ներկայումս ոչ դիտավորյալ սպանության գործով հետաքննություն է անցկացվում: Արդեն պարզվել է, որ տղան մահացել է թլպատման պրոցեդուրայից, որը հնարավոր է՝ անցկացվել է ոչ այդքան ստերիլ գործիքներով:

Երեխայի եւ ծնողների անունները չեն բացահայտվում: Անցյալ տարվա դեկտեմբերին տան պայմաններում կատարված նման  պրոցեդուրայից հետո Հռոմում մահացել էր 2-ամյա երեխա:

Մահվան պատճառ էր դարձել արյան կորուստը: Ավելին՝ նրա երկվորյակ եղաբյրը  նույնպես մահվան կյանքի եւ շեմին էր հայտնվել, սակայն բժիշկներին    հաջողվել էր փրկել նրան:

Բարեբախտաբար, մոտակայքում ապրում էր ԱՄՆ-ից ժամանած բժիշկը, որին էլ օգնության էին   կանչել, երբ տղայի մոտ ուժեղ արյունահոսություն էր սկսվել: Նրանց մայրը նիգերիական արմատներ ուներ, նա դիմել էր Իտալիայում որպես փախստական ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար: Հաղորդվում է, որ Նիգերիայում մնացել են նրա  5 երեխաները:

Նիգերիայի քաղաքացիների մեծ մասը իսլամ է դավանում, իսկ այն նորածինների թլպատում է նախատեսում: Իտալիայի բնակիչների մեծ մասը կաթոլիկներ են, որտեղ ավանդույթով թլպատում չի պահանջվում: Սակայն մուսուլման նեգաղթյալների մեծ մասը մշակությային եւ կրոնական պատճառներով թլպատում է իրականացնում եւ հաճախ այն տանն անցկացնում, որտեղ հնարավոր չէ պրոցեդուրայի անվտանգությունը եւ մանրէզերծությունն ապահովել:



© NEWS.am Medicine