Շամպունը պեստիցիդների հետ շփոթած տղամարդը առանց մազերի է մնացել

23:49   25 մարտի, 2019

Չինական Կունմին քաղաքից տղամարդը սխալմամբ գլուխը շամպունի փոխարեն դիխլոֆոսով է լվացել եւ ճաղատացել է։

Ինչպես հայտնում է South China Morning Post թերթը, թունավոր նյութով շիշը դրված է եղել շամպունի կողքին, եւ տղամարդը շփոթել է դրանք։ Նա իր սխալը նկատել է այն ժամանակ, երբ զգացել է ինսեկտիցիդի հոտը։ Մինչ այդ պահը նա հասցրել է դրանով տրորել մազերը։ Դիխլոֆոսի ազդեցությամբ նրա մոտ դող է սկսվել եւ ուժեղացել է քրտնարտադրությունը։

Տղամարդը փորձել է թույնը ջրով եւ քացախով լվանալ, սակայն չի կարողացել։ Դրանից հետո նա դիմել է հիվանդանոց։ Այնտեղ նրա մազերը հիմնովին սափրել են, որպեսզի հեռացնեն դիխլոֆոսի մնացորդները, որոնք պահպանվել էին մազերի մեջ։ Մի քանի օրից տուժածը առողջացել է եւ կարողացել է վերադառնալ տուն։ Թե ինչ է եղել նրա մազերի հետ եւ արդյոք ամեն ինչ լավ կլինի, հայտնի չէ։



© NEWS.am Medicine