Գիտնականները պարզել են, թե ինչպես է հնարավոր հաղթահարել ՄԻԱՎ պաշտպանությունը

14:13   26 մարտի, 2019

Ամերիկացի կենսաբաններին հաջողվել է գտնել «քնած» ՄԻԱՎ-ով վարակված բջիջների ինքնաոչնչացման ծրագրերի գործարկման մեխանիզմը: Իթակեում Քոռնելի Համալսարանից (ԱՄՆ) Դեւիդ Ռասելի խոսքով՝ այս արդյունքին հասնելու համար բավական է անջատել SAF գենը:

Հակառետրովիրուսային դեղամիջոցները ճնշում են բջիջներում ՄԻԱՎ-ի կրկնապատկման տարբեր փուլերը, սակայն դրանց ընդունումը դադարեցնելուց հետո ՄԻԱՎ-ը կրկին «գլուխ է բարձրացնում» եւ սկսում է ինտենսիվորեն իրեն պատճենել: Այս ընթացքում նրա ակտիվացումը տարածվում է Т բջիջների, ավշային CTLA4 բջիջների, ինչպես նաեւ միկրոֆագի վրա:

Գիտնականները հետազոտության շրջանակում պարզել են, որ ՄԻԱՎ-ը փոխում է վարակված բջիջներում ՌՆԹ երկար մոլեկուլների աշխատանքի բնույթը: Չնայած օրգանիզմում դրանց դերն ամբողջությամբ չի ուսումնասիրվել, հայտնի է, որ դրանք ուղղակիորեն կառավարում են գեների շատ շղթաների եւ որոշ բջջային պրոցեսների աշխատանքը: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՄԻԱՎ-ն «ինքնապաշտպանության» ժամանակ վարակված միկրոֆագերում արհեստականորեն բարձրացնում է SAF գենի մակարդակը՝ դրանով նրանց խոչընդոտելով իր մեջ ինֆեկցիայի օջախի ոչնչացման գործում:

Գիտնականները գտել են այս խնդրի լուծումը՝ ստեղծելով ՌՆԹ կարճ մոլեկուլ, որը միանում է SAF-ի հետ: Դրա հետեւանքով գենը զրկվում է FasR ռեցեպտորի վրա ներգործելու հնարավորությունից, որը պատասխանատու է ապոպտոզի համար (ծրագրավորված բջջային մահվան կարգավորվող պրոցես): Սրա հետեւանքով ՄԻԱՎ-ով վարակված միկրոֆագերը սկսում են ինքնաոչնչանալ:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են PNAS ամսագրում:



© NEWS.am Medicine