Տկարամտության դեմ նոր դեղամիջոցը փորձարկվում է

15:20   26 մարտի, 2019

Շուտով կսկսվի Ալցհեյմերի հիվանդության բուժման համար BAN2401 փորձնական դեղամիջոցի փորձարկման երրորդ փուլը։ Հետազոտությունն իրականացնում է Eisai ընկերությունը։

Հետաքրքիր է, որ դեղամիջոցի փորձարկման մասին տեղեկատվությունը հրապարակվել է ծերացման դեմ մեկ այլ դեղամիջոցի՝ ադուկանումաբի (aducanumab) մշակումը դադարեցնելու մասին հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո։ Վերջինի մշակումը Eisai ընկերությունն իրականացնում էր Biogen-ի հետ միասին։

Biogen-ն օգնում է նաեւ BAN2401-ի ստեղծման աշխատանքներում, որը բետա-սեկրետազի (BACE) ինհիբիտորներից մեկն է, որը մասնակցում է բետա-ամիլոիդային սպիտակուցի կազմավորմանն ուղեղի բջիջների համար։ Հենց այդ սպիտակուցի նստվածքներն են համարվում Ալցհեյմերի հիվանդության հիմնական մարկերները։ Փորձնական դեղամիջոցի հիմնական խնդիրը բետա-ամիլոիդի մակարդակի իջեցումն է։

Բացի BAN2401-ից, ընկերությունն ուսումնասիրում է էլենբեցեստատի (elenbecestat) արդյունավետությունը։ Այս պահին հայտնի է, որ BAN2401-ի օգտագործումը մեծ չափաբաժնով զգալիորեն նվազեցնում է ծերացման խորացումը պլացեբոյի համեմատ։ Սա են ցույց տվել 856 կամավորների հետ իրականացված կլինիկական փորձարկումները, որոնք տեւել են 18 ամիս։



© NEWS.am Medicine