Ինչու՞ «ճակատագրական» գեղեցկուհիները չեն կարող ղեկավարներ լինել

23:45   26 մարտի, 2019

Գիտնականները որոշել են պարզել, թե ինչու ղեկավար կանանց շրջանում այդքան քիչ են ճակատագրական գեղեցկուհիները եւ անսպասելի եզրակացության են եկել: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ ամեն ինչում մեղավոր է «ճակատագրական կնոջ էֆեկտը», երբ թույլ սեռի գրավիչ ներկայացացուցիչը ընկալվում է որպես սպառնալիք  կարիերայի եւ ընտանեկան բարօրության համար:

Փուլմենում Վաշինգտոնի նահանգի  համալսարանից Լի Շեպարդը նշում է, որ գեղեցկուհիները նման բացասական զգացումներ են առաջացնում ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց մոտ:

Փորձի շրջանակում գիտնականները մի քանի տասնյակ հորինված պատմություններ են գրել կորպորացիաներում խնդիրների կամ հաջողությունների մասին, որտեղ ղեկավարում էին կամ գեղեցկուհիներ կամ ստանդարտ արտաքին տեսքով տղամարդիկ եւ կանայք: Ամեն մի պատմությանը կցված է եղել նաեւ «ղեկավարի» նկարը, որպեսզի մասնակիցները (200 մարդ) կարողանան գնահատել նրա գրավչության աստիճանը, ինչպես նաեւ այն, արդյոք նա վստահություն առաջացնում է, թե ոչ:

Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչները անվստահորեն են վերաբերվել հենց գեղեցիկ կին ղեկավարներին՝ անկախ նրանից, որ գործունեության ոլորտում է նա զբաղեցրել ղեկավար պաշտոնը:

Ընդ որում նրանց անվստահության աստիճանն անգամ կախված չի եղել հորինված պատմություններում նկարագրված այս կամ այն ընկերությունում խնդիրների առաջացման պատճառներից:

Այսպիսով այն փաստը, որ գեղեցիկ կանայք հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում կապված է ոչ թե խտրականության, այլ այսպես կոչված «ճակատագրական կնոջ էֆեկտի» հետ, երբ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ենթագիտակցորեն գեղեցկուհիներին որպես սպառնալիք են ընկալում: Այսպիսով տղամարդկանց համար գրավիչ կինը վտանգ է ընտանեկան բարօրության համար, իսկ կանաց համար դառնում է մրցակից՝ հակառակ սեռի ուշադրության համար պայքարում:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Sex Roles ամսագրում:



© NEWS.am Medicine