Տղամարդն ամուսնացած սիրուհու գրկում մահացել է վիագրայի գերչափաքանակի պատճառով

21:30   26 մարտի, 2019

Մահվամբ ավարտված վիագրայի գերչափաքանակի օգտագործման դեպքը գրանցվել է Մոսկվայում:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը, ում անունը չի հրապարակվում, մահացել է սիրուհու հետ կենակցելիս: Մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին, որոնք առաջացել էին պոտենցիայի բարձրացման դեղամիջոցի մեծ չափաքանակ ընդունելու հետեւանքով:

Տղամարդու մահը սիրեցյալի համար իսկական ցնցում էր: Առաջին՝ ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել նրա բնակարանում, երկրորդ՝ կինը, ինչպես պարզվել է, ամուսնացած էր:

Վախից, որ իր սիրային արկածների մասին ամուսինը կտեղեկանա, նա ոստիկանություն չի զանգահարել: Արդյունքում իրավապահներին ստիպված էին կանչել արտակարգ դեպքի վայր ժամանած «Շտապ օգնության» բժիշկները:



© NEWS.am Medicine