Ստեղծվել են նոր հակաբեղմնավորիչ դեղահաբեր տղամարդկանց համար

16:32   27 մարտի, 2019

Ամերիկյան գիտնականները հակաբեղմնավորիչ նոր դեղահաբեր են ստեղծել տղամարդկանց համար։ Դեղահաբն ստացել է 11-բետա-մեթիլ-19-նորտեստոստերոն դոդեկլաբլոնատ (կամ 11-բետա-ՄՆՏԴԿ) անունը, եւ համադրում է տղամարդու հորմոններն (անդրոգեններ) ու պրոտեստերոնը։

Ինչպես նշում են հետազոտողները, կլինիկական փորձարկումների ժամանակ լուրջ կողմնակի էֆեկտներ չեն հայտնաբերվել։ Բացի այդ, հակաբեղմնավորիչները ոչ մի կերպ չեն անդրադարձել տղամարդկային լիբիդոյի վրա։ Փորձարկման ավարտից հետո սերմնահեղուկի արտադրման համար պատասխանատու հորմոնների ցուցանիշները վերադարձել են նորմալ մեծությունների։

Գիտնականները նախատեսում են ավելի երկար հետազոտություն իրականացնել, այդ թվում սեռական ակտիվ զույգերի ներգրավմամբ։ Ակնկալվում է, որ տղամարդու հակաբեղմնավորիչ դեղահաբերը վաճառքում կհայտնվեն 10 տարվա ընթացքում։



© NEWS.am Medicine